Երկրաշարժի օջախի էներգիան պարպվում է. Շիրակի մարզպետ
06:43 - 11 սեպտեմբերի, 2019

Երկրաշարժի օջախի էներգիան պարպվում է. Շիրակի մարզպետ

Երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի օջախի էներգիան արդեն պարպվում է. ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Բարի լույս: Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում, իսկ հետցնցումների քանակը զգալի նվազել է, ինչը մասնագետների գնահատմամբ կայուն վիճակ է և ցույց է տալիս որ օջախի էներգիան նման կերպ պարպվում է»,- գրել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել