Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ «Շիրակ» ֆուտբոլային ակադեմիա
18:11 - 21 հունիսի, 2025

Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ «Շիրակ» ֆուտբոլային ակադեմիա

Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այս մասին հայտարարություն են տարածել «Շիրակ» ֆուտբոլային ակադեմիայից՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ։

«Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել:

Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ:

Դեռ հույս ունենք, որ սայլը տեղից կշարժվի, ֆեդերացիան տեր կկանգնի իր ենթակառուցվածքներին, կլուծի առկա խնդիրները, առանց նախապայմանների ու անվճար հիմունքներով ֆուտբոլը կրկին հասանելի կդարձնի շիրակցի երեխաների համար», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել