Եթե 0,1 տոկոս կասկած կա, որ Ամուլսարի շահագործումից կտուժի Ջերմուկը, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան |news.am|
13:06 - 19 օգոստոսի, 2019

Եթե 0,1 տոկոս կասկած կա, որ Ամուլսարի շահագործումից կտուժի Ջերմուկը, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am։ Եթե կա գոնե 0,1 տոկոս կասկած, որ Ամուլսարի հանքի շահագործումից կտուժի Ջերմուկը, Սեւանա լիճը, ապա այդ հանքը չի շահագործվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ինչպիսի՞ն է հանքի հետագա շահագործման վերաբերյալ իշխանությունների տրամադրվածությունը, Սիմոնյանը պատասխանեց.

«Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն. իրավիճակ, երբ հետազոտությունն ասում է մի բան եւ կան բնապահպաններ, որոնք մեկ այլ բան են ասում։ Թե նախնական փուլում եւ թե դրանից հետո ասվել է, որ եթե կլինի գոնե 0,1 տոկոս կասկած, որ դրանից կտուժի Ջերմուկը, Սեւանա լիճը, ապա այդ հանքը չի շահագործվի»։

Պատգամավորը հայտնեց, որ Ամուլսարի հարցով իրականացված փորձաքննության եզրակացությունն ընդունվել է ի գիտություն եւ այդ կապակցությամբ կառավարությունը կկայացնի իր որոշումը։

Անդրադառնալով Ամուլսարի հարցով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպկանը, պատգամավորն ասաց.

«Եղել է գիտական, իրավական բանավեճ, քննարկում, հնչել են կողմ եւ դեմ կարծիքներ, ընթացքում կարմիր գծով անցել է հետեւյալը, եթե Հայաստանի համար, Սեւանի ավազանին 0,1 տոկոս վնաս կա, անկախ նրանից որ միջազգային կազմակերպությանը, որ երկրին, որ անհատին դա դուր կգա կամ չի գա, հանքը չի շահագործվի, սակայն եթե կլինի իրավիճակ, որ կտեսնենք հանքին վնաս չէ, ապա՝ հանքը կշահագործվի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել