Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։
«Սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու է ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ-ի սահմանի պահպանությունը։
Այսինքն էդ հատվածում, սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենալու և հնարավոր է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն էդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականանցելու»,- ասել է վարչապետը։
comment.count (0)