ԱՄՆ-ը հավատում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. Վեդանտ Պատել |azatutyun.am|
09:59 - 01 մայիսի, 2024

ԱՄՆ-ը հավատում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. Վեդանտ Պատել |azatutyun.am|

azatutyun.am: data-sider-select-id="cbe9bd9d-212d-4a29-b508-556ad48d6a63">ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ նշելով՝ «դա մի բան է, որի ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»:

«Սա աշխարհի մի տարածք է, որով անձամբ քարտուղարն (Էնթոնի Բլինքեն) է զբաղվում: Եվ քարտուղար լինելու ընթացքում նա կանոնավոր շփումներ է ունեցել է ունեցել երկու երկրների հետ էլ: Եվ մեր շփումները շարունակվում են երկուսի հետ էլ», - նշել է Պատելը:


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել