Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են, ավարտի հստակ ժամկետ չկա. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան |tert.am|
09:01 - 09 հոկտեմբերի, 2019

Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են, ավարտի հստակ ժամկետ չկա. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան |tert.am|

tert.am: Ռուսաստանից գնվող գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարևորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից` գինը` սահմանին, հայկական «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը և վերջինիս ընթացիկ ծախսերը:

Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխություններին:

«Երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են, և դրանց արդյունքը կոչվում է գլխավոր սխեմա, որն այսօր ևս քննարկվում է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բանակցությունների ավարտի հստակ ժամկետ չի կարող նշել:

«Ես կարծում եմ` շատ երկար չի տևի, բայց կոնկրետ ժամկետ չնշեմ, որովհետև բանակցություններ են ընթանում, ամեն օր` նոր հարց, նոր պատասխան, նոր քննարկման տարր կարող է առաջանալ»,- մեկնաբանեց Գրիգորյանը:

2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել