Փաստացի երկրորդ աղբատար մեքենաներն են՝ այլընտրանք «Սանիտեքին»․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ  Հակոբ Կարապետյան
09:18 - 22 մայիսի, 2019

Փաստացի երկրորդ աղբատար մեքենաներն են՝ այլընտրանք «Սանիտեքին»․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։

Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն Սանիտեքին վճարվելիք գումարից։ Իր ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Մեքենաները Երևան համայնքինն են, այսինքն փաստացի երկրորդ աղբատար մեքենաներն են՝ այլընտրանք «Սանիտեքին»։Շատ առարկայական հույս կա, որ արդեն այս ամառ աղբահանության խնդրից ձերբազատված կլինենք»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել