factor.am: Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր ավագանու նիստի ընթացքում ասաց, որ Երևանի աղբահանություն իրականացնող հիմնարկը նախատեսվում է համալրել 853 աշխատակցով, այս փուլում դա աշխատակիցների այն քանակն է, որոնց միջոցով հնարավոր է պատշաճ աղբահանություն կատարել:
«Ինչ վերաբերում է ֆինանսական բեռին, ապա մեր հիմնարկի ծախսային բյուջեն որևէ դեպքում չի գերազանցելու նախկինում «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի սահմանաչափը, այն է՝ 5 մլրդ 170 մլն դրամ տարվա համար: Բայց «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրում այս թիվն ինդեքսավորվող թիվ էր, և յուրաքանչյուր տարվա վերջին այդ գումարը վերահաշվարկվում էր:
Մեր պարագայում դրա անհրաժեշտությունը չի լինելու, քաղաքապետարանն առավելագույն ջանքերով, ամենաքիչ գումարով իրականացնելու է աշխատանքները: Համենայնդեպս, սանիտարական հիմնարկի համար ծախսվելիք մեր գնահատած բյուջեն այս պահին մեկ տարվա համար չի գերազանցում 5 մլրդ 170 մլն-ը»,- ասաց նա:
comment.count (0)