Ռոհանին մեկնաբանել Է միջուկային գործարքի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի նախագիծը |armenpress.am|
10:06 - 02 հոկտեմբերի, 2019

Ռոհանին մեկնաբանել Է միջուկային գործարքի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի նախագիծը |armenpress.am|

armenpress.am:   

Իրանն ընդհանուր առմամբ համաձայն Է Ֆրանսիայի ներկայացրած այն նախագծին, որը կօգներ կարգավորել միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, բայց ոչ դրա ձեւին: Այդ մասին hայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:


«Ֆրանսիայի նախագահն ինձ ներկայացրեց այդ նախագիծը, ես ասացի, որ այդ պլանի ունիվերսալությանը մենք համաձայն ենք, բայց առանձին արտահայտություններին բնավ համաձայն չեմ, քանի որ դրանք ճիշտ չեն»,-ասել Է Ռոհանին, որի ելույթը կառավարության նիստում ցուցադրել Է պետական հեռուստատեսությունը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի առաջարկած նախագիծը հանգում Է այն բանին, որ Իրանը չպետք Է ձգտի միջուկային զենք ստանալ, պետք Է նպաստի տարածաշրջանի խաղաղությանը եւ ջրային երթուղիների անվտանգությանը: Իր հերթին ԱՄՆ-ը պետք Է չեղարկի պատժամիջոցները, ինչից հետո պետք Է սկսվի իրանական նավթի վաճառքը, եւ Իրանը փող կստանա դրա վաճառքից: Ռոհանին նշել Է, որ Իրանն սկզբունքորեն չի ձգտում միջուկային զենք ստանալ, ինչպես նաեւ օգնում Է խաղաղությանը, որի մասին ասված Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պլանում: Իրանի նախագահը հավելել Է, որ նախագահ Մակրոնը այդ նախագիծը ներկայացրել Է ոչ միայն իրեն, այլեւ ամերիկյան կողմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել