news.am: Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը հրապարակել է Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգի միջանկյալ զեկույցը: Հիշեցնենք, որ ընտրությունները կկայանան փետրվարի 9-ին:
Փաստաթուղթը գնահատում է ընտրությունների նախապատրաստման ընթացքը, թեկնածուների գրանցումը, բողոքների դիտարկումը:
Հետազոտությունը կազմվել է 12 երկարաժամկետ դիտորդների մոնիթորինգի հիման վրա:
Զեկույցում նշվում է, որ ընտրությունների քաղաքական կոնտեքստը չի փոխվել: Կրկին բացարձակ առավելություններ ունի մեկ քաղաքական ուժը, բացակայում է ընդդիմության հետ երկխոսությունը:
Թեկնածուների գրանցման փուլում օրենքի խախտումները քիչ են եղել՝ համեմատած 2010 եւ 2015 թվականների խորհրդարանական ընտրությունների հետ:
Չկան դրական փոփոխություններ նաեւ մեդիադաշտում:
ԿԸՀ-ում 37 բողոքներից 24-ը չեն բավարարվել «անհիմն» լինելու պատճառով:
ԿԸՀ թեժ գիծը՝ 115-ը, անարդյունավետ է օպերատիվորեն առկա խնդիրները լուծելու համար;
Զեկույցում ասվում է, որ խախտումները կասկածներ են առաջացնում, որ փետրվարի 9-ին կայանալիք ընտրությունները կլինեն ազատ, արդար եւ ժողովրդավարական:
comment.count (0)