Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

 |factor.am|
21:15 - 23 հունիսի, 2025

Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որով հայկական կողմը հիասթափություն էր արտահայտել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Բաքվի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։

«Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության 2025 թվականի հունիսի 23-ի անհիմն հայտարարությունը «Ստամբուլի հռչակագրի» և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևերի վերաբերյալ»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն:

Նա նշել է, որ իբր այս «փաստաթղթերի բովանդակությունը խեղաթյուրելու և պատմական փաստերը կեղծելու Հայաստանի փորձը խաղաղության գործընթացը խաթարելու և միջազգային հանրությանը շփոթեցնելու նրա ջանքերի ևս մեկ օրինակ է»։

«ԻՀԿ-ի կողմից ընդունված բանաձևերը, այդ թվում՝ «Հայաստանի ներկա տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձևը, արտացոլում են պատմական փաստերը և հիմնված են միջազգային իրավունքի և արդարադատության սկզբունքների վրա։ Հակառակ Հայաստանի պնդումներին, ներկայիս Հայաստանից ադրբեջանցիների համակարգված վտարումը կամավոր չի եղել, այլ ուղեկցվել է բռնությամբ, սպառնալիքներով և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ ԻՀԿ-ի կողմից ադրբեջանցիների վերադարձի իրավունքի աջակցությունը Հայաստանի կողմից ներկայացված անհիմն «տարածքային պահանջ» չէ, այլ արդարադատության և նրանց հիմնարար իրավունքների վերականգնման կոչ», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե Հայաստանի պնդումը 2023 թվականի «հակաահաբեկչական միջոցառումների վերաբերյալ նույնքան անհիմն է»(նկատի ունի Արցախում էթնիկ զտումը)։

«ԻՀԿ-ի բանաձևը, որը մերժում է Խոջալուի ցեղասպանության Հայաստանի աղավաղված մեկնաբանությունը, ևս մեկ անգամ հաստատում է անհերքելի ճշմարտությունը 1992 թվականի փետրվարին Խոջալուում 613 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների դաժան կոտորածի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից կատարված վայրագությունների մասին։ Մարդկության դեմ այս հանցագործությունը փաստաթղթավորվել է միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից և ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից։ Հայաստանի կողմից այս և այլ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման համար իր պատասխանատվությունը չճանաչելը, ավելի է խաթարում նրա հեղինակությունը խաղաղության գործընթացում», – ասել է Հաջիզադեն։

Նա նշել է, թե, իբր, Հայաստանի կողմից խաղաղությանը նվիրվածության մասին պնդումը անհամատեղելի է նրա գործողությունների հետ. «Մինչդեռ Ադրբեջանը մշտապես պաշտպանել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա հիմնված համապարփակ խաղաղության համաձայնագիրը, Հայաստանը բազմիցս խոչընդոտել է առաջընթացը՝ կարևորագույն հարցերի շուրջ ցուցաբերելով ոչ կառուցողական դիրքորոշում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել