factor.am: Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ցանկացել է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ։ Այս մասին հայտնեց Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
«Ցանկացել է հանդիպել Սեդրակ Քոչարյանին, սակայն ընթացքում հրաժարվել է պահանջից և պատանդին ազատ արձակել։ Այդ մասին ոստիկանապետ Արման Սարգսյանին է ասել։ Հունվարի 25-ին էլ նման ցուցմունք է տվել»,- ասաց Թորոսյանի պաշտպանը։ Աղաջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը (կալանավորում) այսօր բողոքարկվել է։
comment.count (0)