«Էրեբունի Պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն |pastinfo.am|
15:33 - 05 փետրվարի, 2020

«Էրեբունի Պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն |pastinfo.am|

pastinfo.am:   «Էրեբունի Պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն։ Այս մասին  ասաց Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ դեռևս տեղեկություն չունի՝ Թորոսյանին արդեն տեղափոխել են հոգեբուժական կենտրոն, թե ոչ։

«Դատարանը որոշում է կայացրել, որ տեղափոխեն հոգեբուժական կենտրոն՝ փորձաքննություն անցկացնելու համար»,- ասաց պաշտպանը։

Վերջինիս խոսքով՝ մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը չի ցանկանում մեկնաբանել իր պաշտպանյալի ցուցմունքները, սակայն նշեց, որ Թորոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ են հնչել։ Ինքնաձիգով զինված անձը մուտք է գործել առաջին հարկ, արձակել կրակոցներ, հետաքրքրվել, թե որտեղ է գտնվում երկրորդ նախագահի գրասենյակը։ Առաջին հարկում գտնվողներն, ըստ էության պատանդի կարգավիճակում են հայտնվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նույն օրը 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է։ Հունվարի 27-ին Արթուր Թորոսյանը կալանավորվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել