Կատարել ենք մեր առջև դրված խնդիրը. Արման Սարգսյանը՝ «էրեբունի պլազա»-ում միջադեպի մասին |armenpress.am|
14:19 - 27 հունվարի, 2020

Կատարել ենք մեր առջև դրված խնդիրը. Արման Սարգսյանը՝ «էրեբունի պլազա»-ում միջադեպի մասին |armenpress.am|

armenpress.am:    ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձել է օրերս «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում զինված տղամարդու ներխուժման դեպքին: Լրագրողների հետ ճեպազրույցում Արման Սարգսյանը նշեց, որ իրենց առջև խնդիր է դրված եղել առանց արյուն թափելու իրավիճակը հասցնել հանգուցալուծման:


«Գործի հետ կապված մանրամասները նախաքննական մարմինը կներկայացնի: Մեր մասով կարող եմ ասել, որ կատարել ենք մեր առջև դրված խնդիրը, անարյուն իրավիճակը հանգուցալուծվեց: Կարողացանք այնպես անել, որ առանց որևէ միջադեպի, առանց որևէ տուժածի զինված տղամարդուն դուրս բերենք այդտեղից»,-ասաց Արման Սարգսյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե զինված տղամարդը դուրս է բերվել առանց ձեռնաշղթաների, Արման Սարգսյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություն է եղել: Այն հարցին, թե ինչու է հենց նա բանակցել զինված տղամարդու հետ, Արման Սարգսյանն ավելացրեց, որ երբեմն իրավիճակից բխող գործողությունների կարիք է լինում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել