Փետրվարի 4-ից ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտնում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները |tert.am|
09:53 - 04 փետրվարի, 2020

Փետրվարի 4-ից ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտնում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները |tert.am|

tert.am: 2020 թվականի փետրվարի 4-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում ուժի մեջ են մտնում միության մաքսային սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները, հայտնում է Դաշնային մաքսային ծառայության կայքը:

ԵԱՏՄ մաքսային սահմանով 100 000 դոլարից ավելի դրամական միջոցներ տեղափոխող քաղաքացիները պարտավոր կլինեն ոչ միայն հայտարարագրել դրանք, այլև դրանց ծագման մասին փաստաթուղթ ներկայացնել:

Որպես նմանատիպ փաստաթղթեր կարող են օգտագործվել կոնվերսիոն գործառնությունների իրականացման ժամանակ բանկային փաստաթղթերը, հաշվից գումարի դուրսգրման, վարկի ստացման փաստաթղթեր, քաղաքացիա-իրավական գործարքները հաստատող փաստաթղթեր (ժառանգության, նվիրատվության և այլն), հայտնել է Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը:

ԵԱՏՄ մաքսային գոտին ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել