armenpress.am: Ռուսաստանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով փետրվարի 1-ից դադարեցնում Է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ, նոր ռեժիմը կսկսի գործել լույս շաբաթ օրվա գիշերվա 00:00 ժամից: Այդ մասին հունվարի 31-ին հայտարարել Է ՌԴ փովարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ամփոփելով նոր վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստի արդյունքները:
Գոլիկովայի խոսքով՝ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ կփակվեն գրեթե բոլոր օդային երթուղիները, բացի Պեկին, Շանհայ, Գուանչժոու եւ Հոնկոնգ «Աերոֆլոտ»-ի կանոնավոր չվերթներից, ինչպես նաեւ Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայան Չինաստանի ավիաուղների կանոնավոր չվերթներից:
ՌԴ փոխվարչապետը նաեւ հայտնել Է, որ իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել փոստային եւ բեռնատար փոխադրումները Չինաստանի հետ: Նախօրյակին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից ստորագրված կարգադրությանը համապատասխան հունվարի 31-ի կեսգիշերից փակվել են Հեռավոր Արեւելքում ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ սահմանի առանձին տեղամասեր: Խոսքը վերաբերում Է 16 անցակետի, այդ թվում՝ ավտոմոբիլային ու երկաթուղային:
Փաստաթղթում մատնանշված Է, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «ՉԺՀ-ի տարածքից ՌԴ-ի տարածք նոր կորոնավիրուսային վարակի թափանցումը կանխելուն»: Ընդսմին նշվում Է, որ Չինաստանի հետ սահմանի տեղամասերի փակումը թելադրված Է հիմնավորված պատճառներով եւ կրում Է «բացառապես ժամանակավոր բնույթ»:
comment.count (0)