armtimes.com։ «Մարտի 1»-ի գործի ամբողջ նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին չեն տրամադրվի:
Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշումը հրապարակեց դատավոր Արմեն Դանիելյանը՝ այդպիսով բավարարելով Դատախազության բողոքը եւ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը:
Դատավորը հայտնեց, որ որոշումը կարող է բողոքարկվել այն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Դատախազությունը վիճարկում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով քննիչը պարտավորվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի բուն գործի ողջ նյութերը:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)