Իմ նախագահության ընթացքում ո՛չ Ելցինը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Լուկաշենկոն ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Քոչարյան  |tert.am|
12:07 - 19 մայիսի, 2025

Իմ նախագահության ընթացքում ո՛չ Ելցինը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Լուկաշենկոն ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Քոչարյան |tert.am|

tert.am: Հայաստանը պետք է վերականգնի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և ռազմավարական գործընկերություն կնքի Իրանի հետ։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով, անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և ներառել իրանական գործոնը։ Հայ-ռուսական հարաբերություններին պետք է ավելացնել իրանական բաղադրիչը՝ դրանք վերածելով եռակողմ ձևաչափի:

Անհիմն են այն մեղադրանքները, թե ինքը ցանկանում է իշխանության գալ և Հայաստանը դարձնել Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետության անդամ։ «Իմ նախագահության ընթացքում ո՛չ նախագահ Ելցինը, ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ էլ նախագահ Լուկաշենկոն երբեք չեն դիմել ինձ այս հարցով։ Ես դեռ չգիտեմ, թե ինչ նախապայմաններ կլինեին, եթե մենք դիմեինք նրանց այս հարցով, նշել է Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել