ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը ուղարկվել է լրամշակման |armenpress.am|
20:18 - 11 փետրվարի, 2020

ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը ուղարկվել է լրամշակման |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը դուրս է բերվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի օրակարգից և ուղարկվել է լրամշակման: Այս մասին «Հրապարակում» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով` այն նաև կվերաբերվեր ընդհանրապես փոստային ծառայություններին և ծանրոցների տեղաշարժերին, ինչը բոլոր կողմերի համար անթույլատրելի էր:

« Ըստ այդմ, հետևողական ենք  լինելու, որպեսզի նախ և առաջ դիսպոզիցիան նկարագրվի, թե ինչպես են տարանջատելու առաքումը: Այսինքն` առաքումը որպես առևտրի արդյունք, թե ուղղակի առաքում, որպես բարեկամների իրերի փոխանակման կամ իրար ուղարկելու հարց: Կարծում եմ՝ 6 ամիս հետո այն  նորից օրակարգում կհայտնվի: Վստահ եմ, որ ավելի մշակված նախագիծ կլինի»,- եզրափակել է Գրիգորյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել