Մաքսային Միություն

Մաքսային միություն Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում (ԵվրԱզԷՍ) միջազգային տնտեսական կազմակերպություն, որն ունի անդամ երկրներում (Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, Հայաստան, Ղրղզստան) ընդհանուր արտաքին մաքսային սահմանների ձևավորման, միասնական արտաքին տնտեսական քաղաքականության, սակագների, գների և ընդհանուր շուկայի գործառնության այլ բաղկացուցիչների մշակման նշանակություն։

Պաշտոնապես միասնակն մաքսային տարածքը ձևավորվել է 2011թ․-ին։

Երևանում անցկացվել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը

Երևանում անցկացվել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը

Երևանում ապրիլի 6-7-ը կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ 41-րդ նիստը ևս մեկ քայլ է՝ ուղղված ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը: «Միայն մեր մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ ի նպաստ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման և համագործակցության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս արագ արձագանքել և փոխընդունելի ու արդյունավետ լուծումներ գտնել ծագած խնդիրների դեպքում»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը։ ՊԵԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ քննարկումը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը դյուրացնելու,  ինչպես նաև մաքսային ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ:   Միավորված կոլեգիայի որոշմամբ Միավորված կոլեգիայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը՝ 1 տարի ժամկետով։ Նիստի ընթացքում ստորագրվել է 22 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին: Մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգմանը և հայտարարագրման առանձնահատկություններին, անձնական օգտագործման ապրանքների և դրանց բացթողնման հետ կապված առանձին հարցերին, մաքսային վճարների չվճարման ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ապրանքների դասակարգման ռիսկերի պրոֆիլների մշակմանն ուղղված մի շարք հարցեր։ Հաստատվել են նաև միավորված կոլեգիայի և դրան կից գործող աշխատանքային խմբերի 2023 թվականի աշխատանքային ծրագրերը և միջոցառումների ցանկերը։ Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 42-րդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում:
19:01 - 07 ապրիլի, 2023
ԵԱՏՄ-ում քննարկվում է վետոյի իրավունքից հրաժարվելը․ փոխվարչապետն անհանգստանալու առիթ չի տեսնում |civilnet.am|

ԵԱՏՄ-ում քննարկվում է վետոյի իրավունքից հրաժարվելը․ փոխվարչապետն անհանգստանալու առիթ չի տեսնում |civilnet.am|

civilnet.am: Եվրասաիական տնտեսական միությունում որոշ հարցերում անդամ պետությունների կողմից վետոյից հրաժարվելու մասին քննարկումները չեն կրում քաղաքական բնույթ, այլ վերաբերում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը խնդրին անդրադարձավ՝ պատասխանլով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին:  «Վերջերս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն [Տիգրան Սարգսյանը] իր հարցազրույցում նշեց, որ անդամ պետությունների կառավարությունները քննարկում են որոշ հարցերի շրջանակում վետոյից հրաժարման խնդիրը և այդ իրավունքի փոխանցումը վերազգային կառույցին: Սա վերաբերում է պետությունների ազգային ինքնիշխանությանը: Այդ ի՞նչ հարցերի շրջանակ է, որոնց վերաբերյալ քննարկվում է պետությունների վետոյի իրավունքից հրաժարման հարցը»,- հետաքրքրվեց Սիմոնյանը: Մհեր Գիրգորյանը տեղեկացրեց, որ հարցն իրոք բուռն քննարկվել է․ «Այն դեռևս կքննարկվի: Անկեղծ ասած, այն քննարկվել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից: Դա այնքան էլ քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Խնդիրն այն է, որ շատ դեպքերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթն ուղղակի զրոյացվում է, քանի որ անդամ պետություններից որևէ մեկը վետո է դնում, և որոշումն ուղղակի չի ընդունվում կամ իրականացվում: Հիմնական խնդիրը վերաբերում էր բելառուսական կաթին և Ռուսաստանի կառավարության վետոյին: Սա ռազմավարական հարց է, բայց այս պահին կոնկրետություն չկա: Այն դեռևս քննարկման փուլում է»: Մհեր Գրիգորյանը նշեց, որ ինչ-որ պահի կտեղեկացնեն հանրությանն ու Ազգային ժողովին, թե քննարկումներն ինչ հանգրվանի են հասել․ «Այնուամենայնիվ հարցն այնքան քաղաքական չէ․․․ այլ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը»: *** Հունվարի 30-ին Ալմաաթիում կայացած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի շրջանակում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Միությունում քննարկվում է անդամ պետությունների՝ որոշ հարցերի շուրջ վետո կիրառելու իրավունքի չեղարկումն ու այդ գործառույթների հանձնումը վերպետական մարմնին՝ ԵՏՀ-ին։ Ըստ Սարգսյանի՝ այս հարցը ենթակա է քննարկման, քանի որ եթե կողմերը ցանկություն ունեն խորացնել եվրասիական ինտեգրացիան, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ է մեծացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթները։ 
18:27 - 12 փետրվարի, 2020
ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը ուղարկվել է լրամշակման |armenpress.am|

ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը ուղարկվել է լրամշակման |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը դուրս է բերվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի օրակարգից և ուղարկվել է լրամշակման: Այս մասին «Հրապարակում» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետի խոսքով` այն նաև կվերաբերվեր ընդհանրապես փոստային ծառայություններին և ծանրոցների տեղաշարժերին, ինչը բոլոր կողմերի համար անթույլատրելի էր: « Ըստ այդմ, հետևողական ենք  լինելու, որպեսզի նախ և առաջ դիսպոզիցիան նկարագրվի, թե ինչպես են տարանջատելու առաքումը: Այսինքն` առաքումը որպես առևտրի արդյունք, թե ուղղակի առաքում, որպես բարեկամների իրերի փոխանակման կամ իրար ուղարկելու հարց: Կարծում եմ՝ 6 ամիս հետո այն  նորից օրակարգում կհայտնվի: Վստահ եմ, որ ավելի մշակված նախագիծ կլինի»,- եզրափակել է Գրիգորյանը:  
20:18 - 11 փետրվարի, 2020
Կայացել է Մաքսային միության պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստը

Կայացել է Մաքսային միության պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստը

Ռուսաստանում  Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 30-րդ նիստին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը:  Հանդիպման ընթացքում ստորագրվել են 20-ից ավելի որոշումներ՝ 2015-2020թթ. ՄՄ անդամ պետություններում մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողնման փուլից՝ հետբացթողումային փուլ մաքսային հսկողության անցման սկզբունքի և ապրանքների առանձին տեսակների տեղափոխման համար սահմանափակումների վերաբերյալ:  Որոշումները վերաբերել են նաև ԵԱՏՄ անդամ պետության տարածքում սկսվող և այլ անդամ պետության տարածքում ավարտվող բեռների, ուղևորների և/կամ ուղեբնեռի ներքին փոխադրման նպատակով միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ժամանակավոր ներմուծված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, կցորդների, կիսակցորդների և/կամ դրանց վրա տեղափոխվող կոնտեյներներին:  Անդրադարձ է եղել ՀՀ տարածքում ազատ շրջանառության համար բացթողնված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման միասնական մոտեցումներին, ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների խախտման դեպքերը նվազագույնի հասցնելուն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառմանը, առանձին ապրանքատեսակների՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգմանը և այլ հարցերի:
11:37 - 06 մարտի, 2019