Վենետիկի հանձնաժողովի հետ սկզբում էլ, հիմա էլ, հետո էլ շատ ինտենսիվ աշխատում ենք |lragir.am|
11:51 - 13 փետրվարի, 2020

Վենետիկի հանձնաժողովի հետ սկզբում էլ, հիմա էլ, հետո էլ շատ ինտենսիվ աշխատում ենք |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի հետ։

Տիկին Կարապետյան, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում բավականին կոշտ գնահատականներ է տվել հանրաքվեի գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետության դեմ, որ այսօր դրված է մեկ խնդիր՝ ունենալ իշխանությանը հլու հնազանդ ՍԴ։

Ես չեմ մեկնաբանում Դավիթ Հարությունյանին, ինքն իր կարծիքը ունի, ես այդ կարծիքը չեմ կիսում։

Ամեն դեպքում այս գնահատականները իշխանության մոտ իր առաջնահերթությունները վերանայելու տեղ թողնո՞ւմ են։

Եթե վերանայումներ ասելով նկատի ունեք հետնահանջը, իհարկե, նման մտադրություն իշխանությունը չունի։ Իշխանությունն իր վճռական խոսքն ասել է բոլոր քննարկումների ժամանակ, նահանջի որևէ հնարավորություն ես բացառում եմ, հնարավոր չէ։

Ո՞ր դեպքում է  հնարավոր, որ հանրաքվե տեղի չունենա։ Օրինակ՝ եթե ՍԴ դատավորները հրաժարական տան, ի՞նչ է լինելու։

Այս պահին ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Ամեն ինչ գնում է իր բնականոն հունով։ Պետք չի գուշակություններով զբաղվել. եթե ՍԴ դատավորները հրաժարական տան, կգա այդ օրը, այդ ժամանակ էլ կարող ենք դրա մասին խոսել։ Այս պահին ես հանրաքվեի չեղարկման հնարավորություն չեմ տեսնում։

Ընդդիմությունը նշում է, որ 2000 տեղամասերում օրենքի պահանջով պետք է փակցված լինի ՍԴ եզրակացությունը սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը չկա։ Նրանք ձեզ մեղադրում են հակասահմանադրական գործողությունների մեջ։ Որն է ձեր պատասխանն այս քննադատություններին։

Ես և իմ գործընկերները բազմիցս անդրադարձել ենք այս հարցին և թեման հիմնավոր փակել ենք, որ որևէ հակասահմանադրական գործողություն, քայլ մեր կողմից չկա։ Ընթացակարգերի մասով էլ շատ անդրադառնում են, որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը չկա։ ԱԺ կանոնակարգը շատ հստակ սահմանում է, որ եթե արտահերթ ռեժիմով քննարկման է գնում հարցը, հանձնաժողովն ունի երկօրյա ժամկետ գրավոր առաջարկների ընդունման համար և հանձնաժողովը դա չի խախտել։ Խմբակցությունն էլ իր միջնորդությամբ և հիմնավորմամբ ներկայացրել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը։ Սա ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետն է։ Էստեղ որևէ ընթացակարգային խախտում չկա, ամեն ինչ իր հունով գնացել է։

Չե՞ք կարծում, որ իշխանությունը շատ ուշացրեց ՍԴ խնդրի լուծումը։ Եթե կար հանրաքվեի տարբերակը, ինչո՞ւ գնացիք պլան A, պլան B-ի տարբերակներով։

Մենք ամեն դեպքում ձեռք ենք մեկնել և փորձել ենք հնարավորինս լուծումներ առաջարկել, բայց ինչպես տեսնում եք, դրանք արդյունք չեն տվել։ Սա գործընթացի ընդամենը շարունակությունն է։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել