ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը բացատրել են USS Ross հրթիռակիր ռազմանավի Սեւ ծով մտնելու պատճառը |armenpress.am|
13:33 - 24 փետրվարի, 2020

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը բացատրել են USS Ross հրթիռակիր ռազմանավի Սեւ ծով մտնելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան USS Ross Էսկադրային ականակիրն ուղարկվել Է Սեւ ծովի ջրատարածք՝ ծովում տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման համար: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 23-ին զետեղվել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնական կայքումժ:

Բացի դրանից, ամերիկյան Էսկադրային ականակրի ներկայությունը կոչված Է ցուցադրելու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ ԱՄՆ-ի փոխգործակցության ուժեղացումը: «Arleigh Burke տիպի USS Ross հրթիռակիր Էսմինեցը հյուսիսային ուղղությամբ դեպի Սեւ ծով միջազգային տարանցում Է կատարել 2020 թվականի փետրվարի 23-ին անվտանգության եւ ծովի տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ պատրաստականության եւ ռազմածովային ներուժի (ցուցադրման) նպատակով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը տեղեկացրել Է, որ Ռուսաստանի սեւծովյան նավատորմը հետեւում Է Սեւ ծովի ջրատարածք մտած ամերիկյան USS Ross հրթիռակրին: Ամերիկյան ռազմանավերը պարբերաբար մտնում են Սեւ ծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել