Երևանում մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. այն կշարունակվի Արցախում |armenpress.am|
18:31 - 24 փետրվարի, 2020

Երևանում մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. այն կշարունակվի Արցախում |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկեց Հայ յեղափոխական դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի կազմակերպությամբ: Այն կշարունակվի Արցախի Հանրապետությունում:

«Վաղը նիստը կայանալու է Արցախի Ազգային ժողովում, փետրվարի 26-ին կվերադառնանք Երևան և ժողովը կշարունակենք այստեղ: Նախորդ խորհրդաժողովը 2016թ.-ին էր, ապրիլյան պատերազմից անմիջապես հետո` մայիսին»,- ասաց ՀՅԴ «Հայ դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն այն առաջնահերթությունները, որ առաջիկայում պետք է իրագործի բյուրոն, ՀՅԴ բոլոր մարմինները և Հայ դատի ցանցի ներկայացուցիչները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել