Մենք Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի հետ խնդիր չունենք․ Էրդողան |ermenihaber.am|
11:40 - 03 մարտի, 2020

Մենք Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի հետ խնդիր չունենք․ Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան Սիրիայում Ռուսաստանի և Իրանի հետ խնդիր չունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հերթական նիստի ժամանակ:

«Եվս մեկ անգամ դիմում եմ Ռուսաստանին ու Իրանին՝ Սիրիայում մենք ձեզ հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ Թուրքիան նպատակ չունի Սիրիայից հող գրավել կամ բազաներ հիմնել այնտեղ: Ըստ Էրդողանի՝ իրենց հիմնական նպատակն Իդլիբից դեպի Թուրքիա միլիոնավոր փախստականների հոսքը կանխելն է և Թուրքիայի անվտանգությունն ապահովելը։

Էրդողանը խոսել է նաև Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առաջ եվրոպական սահմանը բացելու մասին՝ սպառնալով, որ շուտով իր երկրից Եվրոպա անցնող փախստականների թիվը միլիոնների է հասնելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել