Նավթի գինը համաշխարհային շուկայում նվազում է  |1lurer.am|
12:22 - 09 մարտի, 2020

Նավթի գինը համաշխարհային շուկայում նվազում է |1lurer.am|

1lurer.am: Նավթի գնի անկումը համաշխարհային շուկայում շարունակվում է: Brent ապրանքանիշի հում նավթի մեկ բարելն արժե 31,38 դոլար:

Bloomberg գործակալությունը նշել է, որ սա ամենամեծ անկումն է 1991 թվականից հետո, երբ ավարտվեց Ծոցի պատերազմը:

Նավթի գներն ընկան, երբ ուրբաթ ՕՊԵԿ+-ի մասնակիցները չկարողացան երկարաձգել վառելանյութի արտահանումը կրճատելու մասին համաձայնագիրը: Ռուսաստանն առաջարկել է պահպանել ներկա պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան` ավելի կրճատել արտահանումը: Արդյունքում՝ ապրիլի 1-ից սահմանափակումները կվերանան:

Ըստ Goldman Sachs բանկի գնահատականի՝ նավթի շուկայում առաջացած խուճապի պատճառով վառելիքի գները կարող են իջնել մինչև մեկ բարելի դիմաց 20 դոլարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել