Եվրախորհրդի ղեկավարը ԵՄ-ի երկրների հետ հեռախոսային խորհրդաժողով կանցկացնի կորոնավիրուսի շուրջ |armenpress.am|
20:34 - 09 մարտի, 2020

Եվրախորհրդի ղեկավարը ԵՄ-ի երկրների հետ հեռախոսային խորհրդաժողով կանցկացնի կորոնավիրուսի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջիկա օրերին հանրակցության անդամ երկրների ղեկավարների հետ հեռախոսային խորհրդաժողով կանցկացնի նոր կորոնավիրուսի շուրջ: Այդ մասին նա հայտարարել Է այսօր Բրյուսելում։

«Կոնսուլտացիաների արդյունքում ես որոշեցի մոտ ժամանակներս Եվրամիության անդամ երկրների հետ հեռախոսային խորհրդաժողով անցկացնել կորոնավիրուսի շուրջ՝ համակարգելու ԵՄ-ի ջանքերը»,-նշել Է Միշելը: Նա ընդգծել Է, որ ԵՄ-ի երկրները պետք Է համագործակցեն, որպեսզի պաշտպանեն Եվրոպայի քաղաքացիների առողջությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել