panarmenian.net: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ryanair բյուջետային ավիաընկերությունը կասեցրել է դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը, հայտնել են ավիաընկերությունից, փոխանցում է The Journal-ը։
Մարտի 11-ից մինչև ապրիլի 8-ը կդադարեցվեն բոլոր ներքին չվերթներն Իտալիայում: Մարտի 13-ից մինչև ապրիլի 8-ը կդադարեցվեն դեպի Իտալիա բոլոր միջազգային չվերթերը:
Նշվում է, որ բոլոր ուղևորներն էլեկտրոնային նամակով ծանուցումներ են ստացել՝ իրենց թռիչքների դադարեցման մասին: Ուղևորները, որոնք իրենց երկրներ են ցանկանում վերադառնալ, մինչև մարտի 13-ը կարող են թռչել համապատասխան չվերթերով:
Տուժած ուղևորները կկարողանան ամբողջական փոխհատուցում ստանալ կամ «ճանապարհորդական կրդեիտ»՝ Ryanair-ի թռիչքներից առաջիկա 12 ամսում օգտվելու համար:
Մարտի 9-ի երեկոյան ավիաընկերությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման պատճառով կրճատել է դեպի Իտալիա պլանավորված թռիչքների ժամանակացույցը: Իտալիան դարձել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման օջախը. մարտի 10-ի դրությամբ երկրում մոտ 9172 վարկված կա, մահվան մոտ 463 դեպք: Ամբողջ Իտալիայում վիրուսի պատճառով կարանտին է հայտարարված:
comment.count (0)