Ryanair

Ryanair-ը  իռլանդական խոշորագույն ավիաընկերություններից է Եվրոպայում։ Ընկերության գրասենյակը գտնվում է Դուբլինում։1985 թվականին այն հիմնադրել է Թոնի Ռայանը։ Առաջին թռիչքը իրականացվել է 1985 թվականին։ Ryanair-ը իրականացրել է ավելի քան 1600 չվերթներ տարբեր երկրներում։ Ryanair-ում գործում են ավելի քան 400 Boeing 737-800 օդանավեր։ Ավիաընկերությունը բնորոշվում է որպես արագ զարգացող․ սպասարկում է 38 երկիր Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում (Մարոկկո) եւ Միջին Արեւելքում (Իսրայել, Լիբանան եւ Հորդանան)։

Ryanair-ի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով Եվրոպայում չեղարկվում են տասնյակ չվերթներ

Ryanair-ի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով Եվրոպայում չեղարկվում են տասնյակ չվերթներ

Ryanair ավիաընկերության բորտուղեկցորդների մի մասն այսօր գործադուլ է հայտարարել Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում աշխատավարձի և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով, հայտնում է Reuters-ը։ Եվրոպայում ահագնացող գնաճը հանգեցրել է նրան, որ միլիոնավոր աշխատակիցներ դժվարություններ են զգում կեցության ծախսերի աճի առնչությամբ։ Սա արհմիություններին ստիպել է աշխատավարձերի բարձրացման պահանջ ներկայացնել և գործադուլի կոչեր հնչեցնել։ Ավիաընկերություններն ու օդանավակայանների օպերատորները նաև անձնակազմի պակաս են զգում ուղևորների հոսքի ավելացման պատճառով, քանի որ ուղևորությունների պահանջարկը վերականգնվում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեծ մասի չեղարկումից հետո։ Մի քանի այլ ավիաընկերությունների, այդ թվում՝ British Airways-ի աշխատակիցները նույնպես այս ամառ գործադուլներ են պլանավորում։ Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում Ryanair-ի բորտուղեկցորդները եռօրյա գործադուլ են հայտարարել, որը սկսվում է այսօր։ Ֆրանսիայում և Իտալիայում ընկերության աշխատակիցներն, ինչպես սպասվում է, գործադուլ են անելու հանգստյան օրերին։ Brussels Airlines-ի և Lufthansa-ի Բելգիայի մասնաճյուղի աշխատակիցները նույնպես երեկ գործադուլ են սկսել։ Երեք օրվա ընթացքում Brussels Airlines-ը հավանաբար կչեղարկի իր 533 չվերթների շուրջ 60%-ը։ Բելգիան, ըստ ամենայնի, ամենաշատը կտուժի Ryanair-ի գործադուլից, տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Շառլերուայի օդանավակայանի 127 չվերթ չեղարկվելու է, դա կանդրադառնա 21 հազար ուղևորի վրա։ Բրյուսելի օդանավակայանում Ryanair-ի օրական հավելյալ 10 չվերթ չկեղարկվի։ Լիսաբոնում դեռևս երկու չվերթ է չեղարկվել, ընդհանուր առմամբ, ուրբաթ և շաբաթ օրերին Ryanair-ի՝ Բրյուսելի և իսպանական քաղաքների միջև 18 չվերթ է հետաձգվելու։ Նորա Վանյան  
18:49 - 24 հունիսի, 2022
Մինսկում Ryanair-ի օդանավում ձերբակալված ընդդիմադիր գործիչ Պրոտասևիչը խոստովանել է, որ Բելառուսում անկարգություններ է կազմակերպել |tert.am|

Մինսկում Ryanair-ի օդանավում ձերբակալված ընդդիմադիր գործիչ Պրոտասևիչը խոստովանել է, որ Բելառուսում անկարգություններ է կազմակերպել |tert.am|

tert.am: Մինսկում օրերս վայրէջք կատարած Ryanair-ի օդանավում ձերբակալված ընդդիմադիր գործիչ, բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը խոստովանել է, որ 2020 թվականին Բելառուսում անկարգություններ է կազմակերպել: Համապատասխան հայտարարությունը նա արել է բելառուսական ONT պետական հեռուստաընկերության եթերում, հաղորդումներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:NEXTA նախագիծը դարձել է Մինսկում և երկրի այլ խոշոր քաղաքներում զանգվածային ցույցերի մասնակիցների համակարգման հիմնական միջոցը: Դրա հիմնադիրն ընդգծել է, որ ինքն ընդունել է իր մեղքը:«Հրապարակածս կոչերը նպաստել են նրան, որ փողոցում անկարգություններ են սկսվել, և Մինսկը 3 օր ապրել է քաոսային իրավիճակում»,-ասել է Պրոտասևիչը:Հարցազրույցի սկզբում, որը հեռարձակվել է հեռուստաալիքի կայքում, Պրոտասևիչն ընդգծել է, որ ինքնակամ է համաձայնել  զրույց ունենալ հեռուստահաղորդավար Մարատ Մարկովի հետ: Բլոգերի ենթադրությունների համաձայն՝ նրա գործընկերները բացասաբար կարձագանքեն այս հանդիպմանը և կսկսեն հրապարակավ դատապարտել իրեն: Միաժամանակ նա ընդգծել է, որ իրեն չի հետաքրքրում նրանց խոսքերը:Հարցազրույցից մի քանի օր առաջ, երբ Պրոտասևիչը դեռ Մինսկի քրեակատարողական հիմնարկում էր, լրագրողի մայրը տեղեկացրել է, որ նրան խոշտանգել են  տեղեկատվություն ստանալու նպատակով: Լրագրողները և բժիշկները կադրերում նկատել են հետքեր:Բացի այդ, լրագրողի ձայնը հաճախ դողացել է, իսկ զրույցի վերջում նա չի դիմացել ու արտասվել է: Բլոգերն ասել է, որ ինքը մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն և մասնակցել «կեղտոտ խաղերի»:«Ես ուզում եմ հուսալ, որ կարող եմ ամեն ինչ շտկել և ապրել սովորական հանգիստ կյանքով, ունենալ ընտանիք, երեխաներ, դադարել ինչ-որ բանից փախչել»,-ասել է Պրոտասևիչը:Ռոման Պրոտասևիչը բացահայտել է NEXTA հեռուստաալիքի և բելառուսական ընդդիմության ֆինանսավորման աղբյուրները, որոնց առաջնորդը նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան է: Երկու նախագծերն էլ, ըստ բլոգերի, հովանավորվում են դրսից:Այսպես, նա նշել է, որ Տիխանովսկայան միջոցներ է ստանում լիտվացի հարկատուներից, շահագրգիռ ձեռնարկատերերից և սփյուռքից: Միևնույն ժամանակ, NEXTA-ն հովանավոր ունի Ռուսաստանում: Չնայած այն հանգամանքին, որ նախագիծը սկզբում գումար էր ստանում միայն գովազդից և հետևորդների «նվիրատվությունից», այնուհետև հովանավորությանը միացել է ռուս օլիգարխ, որի անունը Պրոտասևիչը չի նշել:«Ուշադրություն դարձրեք, որ անցած աշնանից NEXTA-ում գովազդ չկա: Եթե ինչ-որ լրատվամիջոց  գովազդ չի ցուցադրում, դա նշանակում է, որ այն պահվում է ինչ-որ մեկի հաշվին»,-ասել է նա:Մարկովի հետ զրույցում բլոգերը բացահայտել է իր կողմնակիցների անունները, որոնք նույնպես մասնակցել են NEXTA նախագծի հեղինակությանը և Բելառուսում անկարգությունների կազմակերպմանը:Պրոտասևիչի նշած մարդիկ դեռ չեն մեկնաբանել նրա հարցազրույցը:
10:54 - 04 հունիսի, 2021
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ` Ryanair-ի ինքնաթիռի շուրջ առկա միջադեպի ֆոնին |tert.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ` Ryanair-ի ինքնաթիռի շուրջ առկա միջադեպի ֆոնին |tert.am|

tert.am: Բելառուսի նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով Վաշինգտոնը կկասեցնի Միացյալ Նահանգների և Բելառուսի միջև օդային երթևեկության մասին համաձայնագիրը։ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ կսահմանեն Բելառուսի 9-ը պետական ձեռնարկությունների նկատմամբ և գործընկերների հետ նպատակային պատժամիջոցներ կմշակեն՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության ներկայացուցիչների դեմ՝ Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով:Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։«2021 թվականի հունիսի 3-ից Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի 9-ը պետական ձեռնարկությունների նկատմամբ, որոնք նախկինում Ֆինանսների նախարարության մի շարք ընդհանուր լիազորագրերով արտոնություններ էին ստացել», - ասել է Փսակին։Պատժամիջոցների կիրառումից հետո ԱՄՆ-ի քաղաքացիներին կարգելվի այդ կազմակերպությունների հետ գործարքների գնալ։ Կդադարեցվի 2019 թվականին ԱՄՆ-ի և Բելառուսի միջև ստորագրված օդային երթևեկության մասին համաձայնագիրը:Բացի վերոնշյալ պատժամիջոցներից, ամերիկյան ավիափոխադրողները նախազգուշացվել են՝ Բելառուսի օդային տարածքում զգուշություն ցուցաբերելու համար, իսկ քաղաքացիներին զգուշացվել է չմեկնել Բելառուս։Փսակիի խոսքով` այս քայլերը նպատակ ունեն ցույց տալ ԱՄՆ-ի նվիրվածությունը բելառուս ժողովրդին և իշխանությանը պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար։ Նա կոչ է արել Լուկաշենկոյին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, հետաքննություն անցկացնել Ryanair ինքնաթիռի անհապաղ վայրէջքի հետ կապված միջադեպի շուրջ, երկխոսություն սկսել ընդդիմության և իշխանության միջև, ինչը կհանգեցնի ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացմանը՝ ԵԱՀԿ հովանու ներքո։
10:59 - 29 մայիսի, 2021
«Կատարյալ անպատասխանատվություն». Զախարովան մեկնաբանել է Արևմուտքի կողմից Բելառուսի վրայով թռիչքների արգելքը |tert.am|

«Կատարյալ անպատասխանատվություն». Զախարովան մեկնաբանել է Արևմուտքի կողմից Բելառուսի վրայով թռիչքների արգելքը |tert.am|

tert.am: Բելառուսի վրայով թռիչքների արգելքը, որը մտցվում է ԵՄ երկրների կողմից, կատարյալ անպատասխանատվություն է, որը սպառնալիքի տակ է դնում ուղևորների անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Այն, ինչ արել են արևմուտքցիները`քաղաքական նկատառումներով Բելառուսի օդային տարածքով թռիչքների արգելք մտցնելով, կատարյալ անպատասխանատվություն է, որը սպառնալիքի տակ է դնում ուղևորների անվտանգությունը: Ժամանակակից ԵՄ-ում քաղաքականությունն իր միջից անընդհատ դուրս է մղում առողջ բանականությունը»,-գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում: Նրա խոսքերով` այլ հրատապ հարցերում դանդաղկոտություն ցուցաբերելով` ԵՄ-ն կարողացել է գրեթե 1 օրվա ընթացքում վերափոխել հարյուրավոր թռիչքների երթուղին `ստեղծելով հսկայական խնդիրներ քաղաքացիների համար: «Ժամանակն է, որ Բրյուսելը սովորի, թե ինչպես արդյունավետ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների իրական, և ոչ թե մտացածին անվտանգության համար», -ընդգծել է Զախարովան:
13:20 - 28 մայիսի, 2021
Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

ՄԱԿ-ում Բելառուսի մշտական առաքելությունը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի առաքելություններին, որոնք հայտարարություն են տարածել Ryanair ավիաընկերության չվերթի հետ կապված միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է երկրում ՄԱԿ-ի մշտական առաքելության ղեկավար Վալենտին Ռիբակովը, գրում է EurAsia Daily-ն:Բողոքի նոտան ուղարկվել է Էստոնիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բելգիա և Գերմանիա՝ այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ֆրանսիան, Իռլանդիան և Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել են փակ քննարկում Մինսկում ինքնաթիռի վայրէջքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով:Արդյունքում, 8 երկիր, որոնց նկատմամբ այժմ բողոք է հայտնել Մինսկը, հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք պնդում են, որ Ryanair-ի վայրէջքը Մինսկում կանխամտածված է եղել և կատարվել է շինծու դրդապատճառներով: Բացի այդ, հայտարարության հեղինակները կոչ են անում ազատ արձակել NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն՝ Սոֆյա Սապեգային:«Մենք բողոքի նոտա ենք հղել նույն բովանդակությամբ այս հայտարարությունն արած բոլոր 8 երկրներին: Դրանում մենք նշել ենք, որ այս դեպքի վերաբերյալ ցանկացած կարծիքների և գնահատականների հրապարակումը, նախքան համապատասխան քննություն իրականացնելը և համապատասխան արդյունքներ ստանալը, ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության իրավունքի խախտման վառ օրինակ է»,- ասել է Ռիբակովը:Մշտական ներկայացուցիչն անթույլատրելի է համարել ցանկացած հայտարարության հրապարակումը «նախքան պաշտոնական հետաքննության իրականացումն իրավասու կառույցների (առաջին հերթին ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) կողմից, որոնք իրավունք ունեն նման հետաքննություններ իրականացնել»:
11:09 - 28 մայիսի, 2021
Մինսկը հրապարակել է Ryanair-ի օդաչուի և դիսպետչերի խոսակցության սղագրությունը |tert.am|

Մինսկը հրապարակել է Ryanair-ի օդաչուի և դիսպետչերի խոսակցության սղագրությունը |tert.am|

tert.am: Բելառուսի տրանսպորտի նախարարության ավիացիոն վարչությունն իր կայքում տեղադրել է Մինսկի օդանավակայանի դիսպետչերների և կիրակի Բելառուսի մայրաքաղաքում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ընկերության ինքնաթիռի անձնակազմի միջև բանակցությունների սղագրությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Վերծանումից հետևում է, որ դիսպետչերն օդաչուին ասել է, որ հատուկ ծառայությունները տեղեկություններ են ստացել ինքնաթիռում առկա ռումբի մասին, որը կարող է գործարկվել Վիլնյուսի վրա թռչելու ժամանակ:Նա անձնակազմին, անվտանգության նկատառումներից ելնելով, խորհուրդ է տվել վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում:Իր հերթին, օդաչուն հարցրել է, թե որտեղից են եկել պայթուցիկ նյութերի մասին տեղեկությունները: Դրան պատասխանել են, որ Մինսկի օդանավակայանի անվտանգության ծառայությունը էլեկտրոնային փոստով ստացել է համապատասխան նամակ, որն ուղարկվել է մի քանի օդանավակայաններ:Դրանից հետո օդաչուն հարցրել է, թե ով է խորհուրդ տալիս ինքնաթիռն ուղղել Մինսկ ՝ ավիաընկերությունը, մեկնման, թե ժամանման օդանավակայանը:Բելառուս դիսպետչերը պատասխանել է. «Սա  մեր առաջարկությունն է»:«Մեր նպատակն է՝ ուղևորվել Մինսկի օդանավակայան», - վերջում ասել է օդաչուն:Վերծանման մեջ դիսպետչերի կողմից անձնակազմին ուղղված սպառնալիքներ չկան:
17:19 - 25 մայիսի, 2021
Միջազգային կանոնները չեն խախտվել. Կրեմլը մեկնաբանել է Բելառուսի` Ryanair-ի չվերթի հետ կապված գործողությունները |tert.am|

Միջազգային կանոնները չեն խախտվել. Կրեմլը մեկնաբանել է Բելառուսի` Ryanair-ի չվերթի հետ կապված գործողությունները |tert.am|

tert.am: Ryanair-ի ինքնաթիռում սպառնալիքի դեպքում վթարային վայրէջքի համար Բելառուսը տվել է անհրաժեշտ նախազգուշացումներ՝ միջազգային կանոններին համապատասխան: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Եթե մենք ճիշտ ենք հասկացել, այնտեղ հաղորդագրություն կար որոշակի սպառնալիքի առկայության մասին, և միջազգային կանոններին համապատասխան, արվել են անհրաժեշտ նախազգուշացումները», -ասել է Պեսկովը:Խոսնակը կարծում է, որ բելառուս դիսպետչերների գործողություններն ուղղված էին Ryanair ինքնաթիռի հնարավոր սպառնալիքը նվազագույնի հասցնելուն:«Ընդհանուր առմամբ, կարող էր սպառնալիք լինել ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների, այլև օդանավի վրա գտնվող բոլոր մարդկանց կյանքի համար: Այս սպառնալիքը նվազագույնի հասցնելու համար, ինչպես պնդվում է,  դիսպետչերները որոշակի գործողություններ են իրականացրել»,-ասել է Պուտինի մամուլի քարտուղարը:Ինչպես ընդգծել է Պեսկովը, Մոսկվան չի կարծում, որ հարկադիր վայրէջքի պատճառով «օդանավի վրա գտնվող ռուսաստանցիների կյանքը վտանգվել է»:
15:50 - 25 մայիսի, 2021
Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերի անարգանք» |armenpress.am|

Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերի անարգանք» |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Բելառուսում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերին հասցված ուղղակի անարգանք» եւ հանձնարարել միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: «Ես միանում եմ միջազգային հետաքննություն անցկացնելու բազմաթիվ կոչերին՝ այդ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար: Ես ողջունում եմ նորությունն այն մասին, որ Եվրոպական միությունը տնտեսական պատժամիջոցներին եւ այլ միջոցներին նպատակամիտված կոչ Է արել եւ իմ թիմին խնդրել Է մշակել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համապատասխան տարբերակներ»,-Սպիտակ տունը մեջբերում Է Բայդենի հայտարարությունը: Բայդենը Պրոտասեւիչի ձերբակալությունը համարել Է «խայտառակ հարձակումներ ինչպես քաղաքական այլախոհության, այնպես Էլ մամուլի ազատության վրա»: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, կիրակի օրը՝ մայիսի 23-ին, Ryanair-ի ինքնաթիռը, որն Աթենքից թռչում Էր Վիլնյուս, Մինսկում հարկադրաբար վայրԷջք Է կատարել ականապատման մասին հաղորդագրությունից հետո: Հետագայում այդ տեղեկատվությունը չի հաստատվել: ՎայրԷջքից հետո ձերբակալվել Է ինքնաթիռում գտնվող բելառուս ընդդիմադիր ակտիվիստ եւ բլոգեր Ռոման Պրոտասեւիչը՝ NEXTA տեղեկատվական պորտալի ստեղծողը, որը Բելառուսում ճանաչվել Է ծայրահեղական, նրան հայտարարվել Էր միջպետական հետախուզում. նաեւ ձերբակալվել Է նրա ընկերուհին՝ Վիլնյուսի Եվրոպական հումանիտար համալսարանի ուսանողուհի Սոֆյա Սապեգան, որը Ռուսաստանի քաղաքացի Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:09 - 25 մայիսի, 2021
«Հիստերիա». Զախարովան՝ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ Արևմուտքի արձագանքի մասին |tert.am|

«Հիստերիա». Զախարովան՝ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ Արևմուտքի արձագանքի մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հիստերիա» է անվանել Բելառուսում Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի առնչությամբ միջադեպին Արևմուտքի արձագանքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Նա հիշել է անցյալում ինքնաթիռների հարկադիր վայրէջքների դեպքեր, որոնց առնչությամբ արձագանք չի եղել Արևմուտքի կողմից: Ըստ Զախարովայի՝ նման օրինակներից է Բոլիվիայի նախագահի հետ 2013 թվականին տեղի ունեցած միջադեպը, որն ԱՄՆ հատուկ ծառայությունների պահանջով ստիպված էր վայրէջք կատարել Վիեննայում: 2004 թվականին սենատոր Անդրեյ Վավիլովի անձնական ինքնաթիռն էր հարկադիր վայրէջք կատարել՝ կրկին ԱՄՆ պահանջով: 2012 թվականին ռուսական կողմի ինքնաթիռն էր վայրէջք կատարել Թուրքիայում, որի ժամանակ ստուգումներ էին իրականացրել:«Հիշու՞մ եք ՆԱՏՕ-ի կողմից այս գործողություններին ինչ-որ արձագանք: Ո՛չ, քանի որ նման բան չի եղել...Ահա ընդամենը մի քանի օրինակ: Իսկ բռնի զավթումների մասին, որոնց մասին նրանք պնդում են առանց դատաքննության կամ հետաքննության, պարզապես հատուկ ծառայությունների նյութերի կամ կատարված սադրանքների հիման վրա, թե ինչպես են երրորդ երկրների քաղաքացիները մի երկրից միանգամայն անօրինական կերպով տեղափոխվում այլ երկրներ.. .Այս ամենն ընդհանրապես չի հաշվվում, դա նորմ է, օրվա բացարձակ ռեժիմ: Սա է պատկերը: Եվ այս ֆոնին Արևմուտքի մոտ, չգիտես ինչու, հիստերիա է առաջանում: Ինչո՞ւ. մենք կրկին հասկանում ենք: Քանի որ օրակարգում Բելառուսն է»,- ասել է նա:
11:53 - 25 մայիսի, 2021
Բելառուսի ԱԳ նախարարը մեկնաբանել է Ryanair-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Բելառուսի ԱԳ նախարարը մեկնաբանել է Ryanair-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Բելառուսը պատրաստ է հրավիրել միջազգային փորձագետների Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ պատկեր ստանալու համար: «ԲԵԼՏԱ»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Նա նշել է, որ Բելառուսը շահագրգռված չէ ինքնաթիռի հետ կապված իրավիճակը սրացնելու հարցում, սակայն երկրի դեմ խնդիրներ առաջացնելու դեպքում պատասխանը չի ուշանա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթենքից Վիլնյուս թռչող «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռը Բելառուսի տարածքում գտնվելու ժամանակ ուղղությունը փոխել է դեպի Մինսկ: Օդաչուները հայտնել են, որ օդանավում պայթուցիկ լինելու մասին տեղեկություն է ստացվել:Ավելի ուշ  ստուգումները ցույց են տվել, որ տեղեկությունը կեղծ է եղել: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Ռոման Պրոտասևիչը, որի նկատմամբ Բելառուսում քրեական գործ է հարուցված: Եվրոպական երկրները, արձագանքելով միջադեպին, իրենց դժգոհությունն են հայտնել՝ առաջ քաշելով հնարավոր պատասխան գործողությունների հարցը: Եվրոպական մի շարք երկրներ ավիաընկերություններին առաջարկում են խուսափել Բելառուսի օդային տարածք մուտք գործելուց:
20:05 - 24 մայիսի, 2021
Դա պետության օժանդակությամբ իրականացված առևանգում էր․ ինքնաթիռում Բելառուսի ՊԱԿ-ի գործակալներ են եղել․ Ryanair |tert.am|

Դա պետության օժանդակությամբ իրականացված առևանգում էր․ ինքնաթիռում Բելառուսի ՊԱԿ-ի գործակալներ են եղել․ Ryanair |tert.am|

tert.am: Իռլանդական Ryanair ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՛Լիրին Մինսկում ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապված միջադեպն անվանել է «պետության օժանդակությամբ իրականացված առևանգում», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։«Դա կառավարության աջակցությամբ իրականացված առևանգում էր», -ասել է Օ՛Լիրին և հավելել, որ մանրամասներ հաղորդել չի կարող, քանի որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամներն այժմ այս հարցով են զբաղված։Ընկերության ղեկավարը նշել է, որ ինքնաթիռի անձնակազմը ֆենոմենալ աշխատանք է կատարել 6 ժամվա ընթացքում ինքնաթիռը Մինսկից դուրս բերելու ուղղությամբ, քանի որ միջադեպը «շատ վախենալու» է եղել։ Ուղևորներն ու անձնակազմը գտնվել են զինված պահակախմբի հսկողության տակ, որը խուզարկել է ինքնաթիռից իջած բոլոր մարդկանց։Մայքլ Օ՛Լիրին նաև հայտնել է, որ ենթադրում է՝ ինքնաթիռում եղել են Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցներ, որոնք կազմակերպել են ինքնաթիռի վայրէջքը Մինսկում։«Մենք հավատում ենք, որ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի մի քանի աշխատակիցներ իջել են օդանավակայանում», - Newstalk ռադիոկայանին տված հարցազրույցից մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
13:17 - 24 մայիսի, 2021
Ryanair-ը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում |armenpress.am|

Ryanair-ը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում |armenpress.am|

armenpress.am: Իռլանդական Ryanair ավիաընկերությունը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում: Ավիաընկերության կայքում առանձնացված ցանկում ընդգրկված է 21 քաղաք: Ryanair-ը նշում է, որ 2020թ. ընթացքում կորոնավիրուսի համավարակը խոչընդոտ հանդիսացավ բազմաթիվ ճանապարհորդությունների համար, սակայն դրանք կարելի է իրականացնել 2021 թվականին: «Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանն աճող զբոսաշրջային թեժ կետ է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն անհրաժեշտը՝ պատմական տեսարժան վայրեր, հետաքրքիր մշակույթ, էքստրեմալ սպորտաձևեր, հայկական համեղ խոհանոց: Նրա մայրաքաղաք Երևանը անվանվում է նաև «Վարդագույն քաղաք», քանի որ շենքերը կառուցված են վարդագույն քարով: Եթե դուք ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդությունների աշխարհագրությունը, ապա այն կարող է լինել 2021թ. ձեզ անհրաժեշտ ուղղությունը»,- ասված է հրապարակման մեջ: Ցանկում ավիաընկերությունը ներառել է նաև Վերոնան, Վալենսիան, Թբիլիսին, Մարսելը, Կիևը և մի շարք այլ քաղաքներ:
13:38 - 06 հունվարի, 2021
«Ryanair»-ը երբևէ չի հայտնել թռիչքների դադարեցման մասին. համավարակի նահանջելուն պես թռիչքները դեպի ՀՀ կվերսկսվեն |infocheck.am|

«Ryanair»-ը երբևէ չի հայտնել թռիչքների դադարեցման մասին. համավարակի նահանջելուն պես թռիչքները դեպի ՀՀ կվերսկսվեն |infocheck.am|

infocheck.am: Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իռլանդական հայտնի լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան, չի համապատասխանում իրականությանը։ Հարցմանն ի պատասխան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ այժմ ինչպես «Ryanair» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ըներություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ COVID-19 համավարակով պայմանավորված։ Ներկայացնում ենք Հայաստանի քաղաքացիական ավացիայի կոմիտեի պարզաբանումը՝ ամբողջությամբ. «Հայտնում ենք, որ ինչպես «Ռայանէյր» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ավիաընկերություններ չեն վերսկսել իրենց չվերթները դեպի Հայաստան՝ COVID-19 համավարակով պայմանավորված։ «Ռայանէյր» ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 2020-2021թթ. ձմեռային նավիգացիոն շրջանի համար՝ հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում, մի շարք եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու նպատակով։ Սակայն hամավարակի երկրորդ ալիքի պատճառով, ինչը հանգեցրեց վիճակի վատթարացման ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրամիության տարածքում, ավիաընկերությունը հայտնել է, որ առայժմ ձեռնպահ է մնում թռիչքներ իրականացնելուց ձմեռային նավիգացիոն շրջանում՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստակամ է թռիչքներ իրականացնել 2021 թ. ամառային նավիգացիոն շրջանում՝ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման դեպքում։ Ավիաընկերության կողմից ձմեռային նավիգացիոն շրջանում թռիչքներ չիրակաացնելը բացառապես պայմանավորված է COVID-19 համավարակով։ Նշենք նաև, որ համավարակի երկրորդ ալիքի պատճառով Եվրամիության տարածքում սահմանվեցին մուտքի սահմանափակումներ և խստացումներ բազմաթիվ երկրների քաղաքացիների համար՝ այդ երկրներում համավարակի տարածման ցուցանիշներից ելնելով, ավելին, առանձին երկրների քաղաքացիների համար գործող սահմանափակումները առավել խստացան։ Վերստին հայտնում ենք, որ ավիաընկերությունը երբևէ չի հայտնել դեպի ՀՀ թռիչքների իրականացման դադարեցման մասին և  պատրաստ է վերսկսելու  թռիչքները դեպի ՀՀ  համավարակի տարածման հետ կապված իրավիճակի բարելավման և դրա հետ կապված գործող սահմանափակումների վերացման պարագայում»։
16:03 - 07 դեկտեմբերի, 2020
Ryanair-ը հուլիսից կսկսի թռչել դեպի Հայաստան |panarmenian.net|

Ryanair-ը հուլիսից կսկսի թռչել դեպի Հայաստան |panarmenian.net|

panarmenian.net: Ryanair ավիաընկերությունը հուլիսից, թռիչքային սահմանափակումներից և օդանավակայաններում անվտանգության միջոցառումներից հետո, պլանավորում է վերականգնել թռիչքների 40%-ը, այդ թվում՝ դեպի Հայաստան, հայտնել են ավիաընկերությունից։ Ըստ Ryanair-ի՝ պատրաստվում են իրականացնել օրական պլանավորվող մոտ 1000 չվերթ՝ վերականգնելով թռիչքային ակտիվության 90%-ը։ Ընկերության կայքի տվյալների համաձայն՝ ՀՀ մայրաքաղաք Երևանից Միլան, Հռոմ, Բեռլին, Պաֆոս և Սալոնիկ, իսկ Գյումրիից՝ Աթենք և Մեմինգեն (Գերմանիա) ուղղություններով չվերթները կվերականգնվեն հուլիսի 4-ից։ Սակայն, գրեթե ոչ մի թռիչք նախատեսված չէ օգոստոսին և դրանից հետո։ Ընկերությունը թռիչքների վերսկսման մտադրության մասին հայտարարելուց զատ նաև անվտանգության կանոնների մասին հոլովակ է պատրաստել, որտեղ ներկայացվում են կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ տարբերակներ։
16:23 - 12 մայիսի, 2020