Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել Իդլիբի շուրջ |tert.am|
21:49 - 13 մարտի, 2020

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել Իդլիբի շուրջ |tert.am|

tert.am: Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունները Իդլիբի դեէսկալացիայի գոտու շուրջ բանակցությունների արդյունքում ստորագրել են Սիրիայի շուրջ պայմանավորվածության տեքստը: Դրա իրականացման ճանապարհին առաջին քայլը կլինի մարտի 15-ին Մ4 մայրուղու վրա համատեղ պարեկությունը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը հղումով։

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում իրենց գործողությունները կհամակարգեն համատեղ համակարգող կենտրոնների միջոցով:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «Սիրիայի հյուսիս-արևմուտքից դրական հաղորդագրություններ են ստացվում հարկադիր վերաբնակների հոսքի դադարեցման և անգամ սիրիացիների՝ իրենց տները վերադառնալու մասին»:

«Թուրքիան հանդես է գալիս Իդլիբում երկարատև հրադադարի ապահովման օգտին և ձեռնարկել է այդ ուղղությամբ անհրաժեշտ բոլոր քայլերը։ Ռուսական կողմը կառուցողական դիրքորոշում ունի այս հարցում»,-ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել