Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

ՌԴ-ն Իրանի, Թուրքիայի և Սիրիայի հետ համաձայնեցնում է քառակողմ հանդիպման ժամանակացույցը 
 |factor.am|

ՌԴ-ն Իրանի, Թուրքիայի և Սիրիայի հետ համաձայնեցնում է քառակողմ հանդիպման ժամանակացույցը |factor.am|

factor.am: Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայի, Իրանի և Թուրքիայի հետ համաձայնեցնում է ԱԳ փոխնախարարների մակարդակով առաջիկա քառակողմ խորհրդակցությունների ժամանակացույցը, հստակ ժամկետներ չկան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ «Մենք դեռ ոչինչ չէինք համաձայնեցրել, այնպես որ՝ տեղափոխելու հարց չկար։ Մենք ելնում ենք նրանից, որ հանդիպումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։ Բայց մեր գործընկերները՝ սիրիացիները, թուրքերը և իրանցիները, աշխատանքային ժամանակացույց ունեն: Թեև հստակ ժամկետ չկա, մենք կշարունակենք համաձայնեցնել»,- ասել է Բոգդանովը: Նա նշել է, որ խոսքը չորս երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդակցության մասին է, որի նպատակը ԱԳ նախարարների հանդիպումը նախապատրաստելն է։
15:42 - 21 մարտի, 2023
Սիրիայի և ԱՄԷ-ի նախագահները հանդիպում են անցկացրել |armenpress.am|

Սիրիայի և ԱՄԷ-ի նախագահները հանդիպում են անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը մարտի 19-ին սկսել են այցը ԱՄԷ, ժամանելուն պես նրանց ողջունել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: «Այսօր ԱՄԷ-ում ընդունել եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, և մենք կառուցողական բանակցություններ ենք վարել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման համար», - գրել է ԱՄԷ նախագահը սոցցանցերում: Նա հավելել է, որ «մենք նաև քննարկումներ ենք անցկացրել Սիրիայում և տարածաշրջանում իրադարձությունների կայունությունն ու դրական դինամիկան ամրապնդելու նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղիների շուրջ»: The National News թերթի տվյալներով՝ ԱՄԷ Է ժամանել նաև սիրիական պատվիրակությունը, այդ թվում ՝ էկոնոմիկայի և տեղեկատվության նախարարները: 2021 թվականին ԱՄԷ-ն հանդես է եկել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման օգտին և կոչ է արել վերականգնել Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային։  2021 թվականի վերջին Դամասկոսում վերսկսել է աշխատանքը ԱՄԷ դեսպանատունը։  2022 թվականի մարտին Ասադն այցելել է ԱՄԷ՝ Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր առաջին այցն արաբական երկիր։ 2023 թվականի հունվարին ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը Սիրիա էր ժամանել Ասադի հետ բանակցելու համար։  Փետրվարին Ասադը նաև այցելել է Օման։ Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ԱՄԷ-ն փետրվարի 6-ին տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ակտիվորեն օգնություն է ցուցաբերել տուժած Սիրիային և նրան 100 մլն դոլար է ուղղել՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր:
18:30 - 19 մարտի, 2023
The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է
 |tert.am|

The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է |tert.am|

tert.am: Հեղինակավոր The Economist ամսագիրը հրապարակել է հոդված «Ռուսաստանի դաշնակիցները՝ խայտաբղետ ու կրճատվող թիմ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցների վարկանիշը։ Ցուցակում ընդգրկված է 12 երկիր. առաջին տեղում Բելառուսն է, երկրորդում՝ Հայաստանը: Ընդհանուր առմամբ, վարկանիշում, որը հոդվածի հեղինակներն անվանել են նաև «Պուտինի ընկերների ինդեքս», ներառվել են նաև Ղրղզստանը, Իրանը, Տաջիկստանը, Ղազխստանը, Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Հնդկաստանն ու Ուզբեկստանը: Նշվում է, որ վարկանիշը կազմվել է 11 գործոնի հիման վրա: Օրինակ՝ հեղինակները երկրները դասակարգելիս հաշվի են առել դիվանագիտկան, ռազմական, էներգետիկ և տնտեսական գործոնները. արդյոք երկիրը դե՞մ է քվեարկել ՄԱԿ-ի՝ հակառուսական հիմնական բանաձևերին, ձեռնպա՞հ է մնացել, թե՞ աջակցել է Ռուսաստանին, երկիրը Ռուսաստանի հետ համագործակցության պաշտոնական պայմանագիր ունի՞, երկրում կա՞ն ռուսական զորքեր կամ վարձու զինվորականներ, արդյոք երկիրը զենք  մատակարարե՞լ է Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, արդյոք այն կախվա՞ծ է ռուսական զենքից, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրե՞լ է, արդյոք երկիրը կախվա՞ծ է ռուսական գազից, ատոմակայաններից կամ միջուկային տեխնոլոգիաներից, արդյոք Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցո՞ւմ է ընդհանուր առևտրի 10%-ը, պատերազմի սկզբից ի վեր արտահանումը Ռուսաստան ավելացե՞լ է։ Ցանկում հայտնված երկրների կեսը, որոնք ստացել են ամենաբարձր ինդեքսային միավորները (Հայաստանը ստացել է 9 միավոր), հիմնականում կապված են Ռուսաստանի հետ քաղաքականության, պատմության և աշխարհագրության ոլորտներում. խոսքը Բելառուսի, Հայաստանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի մասին է: «Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ունի հինգ պաշտոնական դաշնակից՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նրանք բոլորը պարտավոր են օգնել միմյանց՝ նրանցից մեկի վրա հարձակվելու դեպքում։ Սակայն այդ երկրներից ոչ մեկն իր զորքերով չի աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բելառուսը որպես ռազմաբազա տրամադրում է միայն իր տարածքը», - գրում է The Economist-ը։ Աղբյուրը նկատում է, որ այս երկրներից ոմանք նույնիսկ փորձում են հեռու մնալ պատերազմից: «Հայաստանը վրդովված է, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր տարածքում գտնվող 3500 ռուս զինվորականներն օգնության չեն հասել։ Նա հրաժարվել է ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժություններից և այժմ, թվում է, փորձում է ինքն իրեն ապահովագրել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական հովանավորներին՝ ԵՄ առաքելությանը հրավիրելով վերահսկելու Ադրբեջանի հետ սահմանը», - նշում են հոդվածի հեղինակները։ «Դիվանագիտական տեսանկյունից Ռուսաստանը գրեթե մեկուսացված է թվում: Միայն չորս երկիր (Բելառուս, Նիկարագուա, Հյուսիսային Կորեա և Սիրիա) միշտ նրա կողքին են եղել ՄԱԿ-ի յոթ բանաձևերի քվեարկության ժամանակ՝ սկսած 2014 թվականից, երբ Ռուսաստանի Դաշնությունը բռնակցեց Ղրիմը», - շարունակում է The Economist-ը։  Մոտ 30 այլ երկիր անվանականորեն չեզոք է և սովորաբար ձեռնպահ է մնում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ: Այդ երկրներից մի քանիսը կազմում են այսպես կոչված «ԽՍՀՄ հիշողության համայնք»։ Նրանք Մոսկվային չեն առաջարկում որևէ լուրջ դիվանագիտական կամ ռազմական աջակցություն, բայց հաճախ հակված են Ռուսաստանին՝ անցկացնելով համատեղ զորավարժություններ կամ «կրկնելով ռուսական նարատիվները ՆԱՏՕ-ի ընդլայնման և պատերազմում Ուկրաինայի մեղքի մասին», հավելում է պարբերականը: Շարունակությունը՝ tert.am-ում
16:24 - 16 մարտի, 2023
Պուտինը և Ասադը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցերը
 |azatutyun.am|

Պուտինը և Ասադը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը երեկ Կրեմլում քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Այդ մասին այսօր ասել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է մեր համագործակցությանն այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսին ռազմատեխնիկականն է, ապա՝ այո, դրանք էլ են քննարկվել, սակայն արդյունքների մասին, հասկանալի պատճառներով, հրապարակավ չի հաղորդվում», - ասել է Պեսկովը: Նրա փոխանցմամբ, Պուտինի և Ասադի զրույցում անդրադարձ է եղել նաև Սիրիայի և Թուրքիայի հարաբերություններին: Պուտինի մամլո խոսնակն ավելացրել է, թե առաջիկա շաբաթներին կամ ամիսներին հնարավոր է ռուս-սիրիական տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված «մի շատ կարևոր պայմանագրի կնքում»: Պեսկովի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինի և Բաշար ալ-Ասադի երեկվա բանակցությունները տևել են երեք ժամ և երեկոյան են ավարտվել:
15:12 - 16 մարտի, 2023
Ասադը հայտնել է Թուրքիայի հետ հանդիպման պայմանը |1lurer.am|

Ասադը հայտնել է Թուրքիայի հետ հանդիպման պայմանը |1lurer.am|

1lurer.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այն դեպքում, եթե  թուրքական զորքերը դուրս բերվեն Արաբական Հանրապետությունից: Այս պայմանը նա հայտնել է ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։ Ասադն ընդգծել է, որ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Սիրիայի տարածքից, դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը և վերադառնա այն իրավիճակին, որը եղել է մինչև պատերազմը։ «Սա միակ տարբերակն է, որով կարող է կայանալ իմ հանդիպումը Էրդողանի հետ»,- վստահեցրել է Ասադը։ Նախագահը նաև մատնանշել է այն բացասական դերը, որ Թուրքիան խաղացել է Սիրիայի պատերազմում՝ աջակցելով ահաբեկչական կազմակերպություններին։ «Մեզ համար Թուրքիան զավթիչ պետություն է»,- եզրափակել է Սիրիայի նախագահը: 2018 թվականից ի վեր Թուրքիան բազմիցս ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայում, որոնց նպատակը, Անկարայի պնդմամբ, Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ոչնչացումն է, ինչպես նաև պայքարը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ։
13:45 - 16 մարտի, 2023
Մոսկվայում մեկնարկել է Պուտինի և Ասադի հանդիպումը |armenpress.am|

Մոսկվայում մեկնարկել է Պուտինի և Ասադի հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ աղբյուրի՝ Սիրիայի ղեկավարը Մոսկվա է ժամանել մարտի 14-ի երեկոյան։ Մարտի 15-ի առավոտյան նա ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ նրա հետ մշտական ​​կապի մեջ է և որ  երկու երկրների հարաբերությունները գնալով զարգանում են։ «Հարգելի պարոն նախագահ, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել Մոսկվայում: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Մենք մշտական ​​կապի մեջ ենք, և մեր հարաբերությունները գնալով զարգանում են»,- ասել է Պուտինը: Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կքննարկեն քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-սիրիական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցեր, ինչպես նաև Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորման հեռանկարները։
20:06 - 15 մարտի, 2023
Մոսկվայում պատրաստվում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը. Չավուշօղլու |1lurer.am|

Մոսկվայում պատրաստվում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան պատրաստվում է հաջորդ շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մենք նախատեսում ենք քառակողմ հանդիպում։ Ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել՝ որպես ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստություն»,- չորեքշաբթի Անկարայում իրանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն։ Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր ՌԴ, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հնարավոր է համարել Իրանի մասնակցությունն Անկարայի, Մոսկվայի և Դամասկոսի միջև բարձր մակարդակով նախատեսվող բանակցություններին։
18:37 - 08 մարտի, 2023
Թուրքիայում և Սիրիայում առաքելությունն ավարտած փրկարարները պարգևատրվել են մեդալներով

Թուրքիայում և Սիրիայում առաքելությունն ավարտած փրկարարները պարգևատրվել են մեդալներով

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով երկրաշարժի հետևանքով տուժած երկրներում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցման, վերացման և որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներին աջակցելու ընթացքում պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, միջազգային կազմակերպությունների հետ սերտորեն և արդյունավետ համագործակցելու համար մի շարք փրկարարներ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիսավոր պայմաններում պարգևները հանձնեց փրկարարներին։ Տնօրենը ՆԳ նախարարի և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնեց փրկարարներին, իրենց դրսևորած մասնագիտական բարձր պատրաստակամության և մարդկային որակների համար, շեշտելով, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի գնահատական է ստանալու: Կ․ Ցուցուլյանը մասնավորապես նշեց․ «Ուզում եմ ընդգծել, որ ձեր առջև դրված խնդիրները կատարել եք պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։ Հայկական քաղաքային որոնողափրկարարական երկու թիմերն էլ լավագույնս կատարեցին իրենց մարդասիրական առաքելությունը՝ դրսևորելով ուժ, կամք, աշխատասիրություն և անվեհեր փրկարարի վառ օրինակ»։ Արարողության ավարտին տնօրենը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց փրկարարներին, վերջիններիս մաղթելով բարի և անփորձանք ծառայություն։  
17:46 - 24 փետրվարի, 2023
Տեղի է ունեցել Բաշար ալ-Ասադի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Տեղի է ունեցել Բաշար ալ-Ասադի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Փետրվարի 23-ին Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը Սիրիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
19:37 - 23 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին

Փետրվարի 23-ին Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին: Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ: Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
19:00 - 23 փետրվարի, 2023
ՀՀ ու Սիրիայի ԱԳ նախարարները հանդիպել են․ օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները

ՀՀ ու Սիրիայի ԱԳ նախարարները հանդիպել են․ օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Փետրվարի 23-ին Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Միրզոյանը մեկնում է Սիրիա՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։ ԱԳՆ-ից նշում են, որ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ: «Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր նաև, որ սպասվում է Արարատ Միրզոյանի ու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հանդիպումը։
14:40 - 23 փետրվարի, 2023