Ո՞ւմ չի վերաբերում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը
20:39 - 18 մարտի, 2020

Ո՞ւմ չի վերաբերում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցության սահմանափակումը

ՀՀ կառավարությունը ներկայացրել է այն սուբյեկտներին, որոնց չի վերաբերում ՀՀ կառավարության մարտի 17-ի որոշմամբ սահմանված մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ  Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին: 

«Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել