Սիսիանում ոստիկանության ծառայողների ու քաղաքացիների միջև միջադեպ է գրանցվել, կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ. Էդգար Ջանոյան
 |tert.am|
21:20 - 07 ապրիլի, 2020

Սիսիանում ոստիկանության ծառայողների ու քաղաքացիների միջև միջադեպ է գրանցվել, կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ. Էդգար Ջանոյան |tert.am|

tert.am: Սիսիանում ոստիկանության ծառայողների ու քաղաքացիների միջև միջադեպ է գրանցվել, կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը պարզաբանեց․

«ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Նա, մասնավորապես, գրել էր.

«Հատուկ նոր ոստիկանապետի համար։

Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են։

Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից։

Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց։ Զբաղվեք այս խնդրով։

Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա։ Ափսոս՝ Սիսիանում չեմ... Հիմա նաեւ պաշտոնական գրություն կուղարկեմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել