«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Պահանջեք ձեր նախագահից կատարել իր ստանձնած պարտավորությունները․ Խաժակյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ թեզերին


  |armenpress.am|

Պահանջեք ձեր նախագահից կատարել իր ստանձնած պարտավորությունները․ Խաժակյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ թեզերին |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի Հումբաթ Հուսեյնովի կեղծ թեզերին, ով խոսել է անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին։ Արձագանքելով ադրբեջանցի պատվիրակի հայտարարություններին՝ նախ հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ։  Խաժակյանը նշեց, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը, և հրաժարվում է վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ։ «Մենք քիչ առաջ լսեցինք Ադրբեջանի պատվիրակի ելույթը, ով խոսում էր Հայաստանից ինչ-որ պահանջներից։ Դուք գիտեք, որ Հայաստանը պատրաստ է խոսել խաղաղության օրակարգի շուրջ, և դա է կարևոր մեզ համար։ Եղել են բազմաթիվ պայմանավորվածություններ , և կարող ենք ասել, որ մենք պատրաստ ենք կատարել համաձայնեցված դրույթները։ Բայց այժմ, երբ Ադրբեջանի պատվիրակը խոսում է ինչ-որ տեղահանված մարդկանց վերադարձի մասին, ես պետք է ընթերցեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մի դրույթ, որը ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը։ Հայտարարության 7-րդ կետով ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց իրականությունն այլ է, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը։ Նրանք հրաժարվում են վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ, և այդքանով հանդերձ այս հարթակում նրանք խոսում են իրենց պահանջների մասին»,լ- ասել է Խաժակյանը։ Նա հավելել է, որ խաղաղություն հնարավոր կլինի ունենալ միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր կողմ կատարում է իր պարտականությունները։ «Դուք տեղյակ եք, որ Լաչինի միջանցքը երկար ժամանակ է, ինչ փակված է, և մենք տեսանք ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հայտարարությունը, որով ասվում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը, քանզի դա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Սակայն նրանք դա չեն անում՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում, իսկ այստեղ անում են նոր պահանջների վերաբերյալ հայտարարություններ։ Ես առաջարկում եմ Ադրբեջանի պատվիրակին խոսել իրենց նախագահի հետ և հորդորել իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նոյեմբերի 9-ից ստանձնել է Ադրբեջանը և ապաշրջափակել Լաչինի միջանցքը, քանզի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը, քաղաքական շահերից ելնելով, չի կարող ստեղծել հումանիտար ճգնաժամ»,- եզրափակել է Խաժակյանը։  
14:29 - 27 մարտի, 2023
Միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր սադրանքը. Մարուքյան
 |1lurer.am|

Միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր սադրանքը. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է: Բնականաբար, հայկական կողմի համապատասխան պաշտպանական գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ: Շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում. մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։ Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»:
13:29 - 12 սեպտեմբերի, 2022
Քվեարկում ենք հանուն համերաշխության, երկրում հաշտությունը վերականգնելու համար․ Էդմոն Մարուքյան

Քվեարկում ենք հանուն համերաշխության, երկրում հաշտությունը վերականգնելու համար․ Էդմոն Մարուքյան

Ակնհայտ է, որ մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար։ Այս մասին քվեարկություն կատարելուց հետո հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։ «Ասել ենք, որ վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է։ Բնականաբար, ավելի վաղ կարելի էր դա անել, բայց ընտրությունները մեզ համար շանս են այս իրավիճակում այդ քայլը կատարել։ Մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումը այլընտրանք չի ունենալու մեզ համար, որովհետև մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում։ Այս իմաստով է, որ մենք ուղղակի այլընտրանք չունենք։ Մենք պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենեք՝ հանուն ավելի մեծ ճշմարտության և հանուն ավելի մեծ արժեքի, որ պետությունն է, մեր պետականությունն է»։ Ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ Մարուքյանն ասաց, որ այն լի է եղել ատելության խոսքով։ «Մեր երեխանեը հեռուստատեսությամբ լսում էին այնպիսի բառամթերք, որը ես չէի ցանկանա, որ որևէ մեկի երեխան լսեր, նայեր տեսներ։ Այդ իմաստով բավականին բարձր էր թե՛ ատելության քարոզչությունը, թե՛ բռնության քարոզչությունը։ Բայց, այո՛, այն ակնկալիքները, որ կար, որ այ եսիմինչեր կլինի, բնականաբար լավ էր, որ չեղան։ Այսօրվա ակնկալիքներն էլ չեն արդարանալու։ Ամբողջ օրը շատ հանգիստ է անցնելու, և վաղվա հետ կապված էլ արդեն մենք ունենք ծանուցումներ, որ կողմերը պետք է ցույցեր անեն։ Կարծում եմ, որ ընտրատեղամասերում՝ քվեատուփերի մեջ, մեր քաղաքացիները այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունն էլ չի լինելու։ Այսինքն՝ չի լինելու ինչ-որ ուժ, որը կարող է ասել, որ ես հաղթել եմ միայնակ, և գալու ենք մեր այն գաղափարին, որ պետք է բոլորով նստենք մեկ սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն։ Միայն այս պարագայում է, որ մենք կկարողանանք այս վիճակից դուրս գալու ելքը գտնել»։
10:41 - 20 հունիսի, 2021
Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը․ Էդմոն Մարուքյանի ուղերձը

Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը․ Էդմոն Մարուքյանի ուղերձը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով:«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ուղերձը․ «Հայոց պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեր իշխանական տները արտաքին սպառնալիքները թողած  միմյանց դեմ են պայքարել, միմյանց դեմ են կռվել, թշնամին օգտվելով այդ իրավիճակից հարձակվել է մեր պետականության, թագավորության վրա, և անկում է ապրել  համ թագավորությունը, համ իշխանական տները։ Հարյուրամյակներ անց, հայ ժողովուրդը ձեռք է բերում պետականություն, այդ օրվանից  30 տարի անց հայ ժողովուրդը կրկին պառակտված է, իրար ատող խմբերով, իրար դեմ պայքարելով, և թշնամին կրկին օգտվում է հայ ժողովրդի ներքին պառակտվածությունից և թուլությունից։ Կրկին հայ ժողովուրդը իր պատմությունից դասեր չքաղելով պայքարում է իրար դեմ, ատելության, բռնության քարոզչություն, որն ըստ էության հասել է իր գագաթնակետին։ Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը, ատելությանը, բռնության քարոզին և այս անհաշտ միջավայրին։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք 9-րդ քվեաթերթիկը և ասեք, որ դուք համերաշխության, համախմբման և երկրի հերսում հաշտությունը վերականգնելու կողմնակից եք: Եվ մենք, ձեռր լիազորությամբ կձևավորենք ազգային միասնության կառավարություն, որը երկիրը դուրս կհանի այս ծանր, բարդ իրավիճակից, դեպի զարգացում։ Աստված պահապան բոլորիս»։
16:30 - 18 հունիսի, 2021
Սպասվող ընտրություններից հետո ցանկացած սցենար, այդ թվում՝ վատ սցենարներ կարելի է դիտարկել․ Էդմոն Մարուքյան

Սպասվող ընտրություններից հետո ցանկացած սցենար, այդ թվում՝ վատ սցենարներ կարելի է դիտարկել․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթ»-ին տված  հարցազրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավին՝ նշելով, որ այն լի է եղել ատելությամբ, սպառնալիքներով։ «Սպասվող ընտրություններից հետո ցանկացած սցենար, այդ թվում՝ վատ սցենարներ կարելի է դիտարկել»։ Նա նաև նշել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ իր քաղաքական հակառակորդները մնան նախկին իշխանություններրի ներկայացուցիչները։ «Դեռևս պատերազմը չէր եղել, ես խորհրդարանում ասում էի, որ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ իր օպոնենտները շարունակաբար մնան քրեական գործերի տակ եղած նախկինները, մարդիկ զարմանում էին, թե ինչու եմ ես դա ասում։ Երբ ինքը ամբիոնից ասում էր՝ մեզ ուզում եք քշեք, թող Սերժ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը գան, նա իզուր չէր դա ասում։ Նրանց երազանքն է եղել, որ իրենց օպոնենտը շարունակաբար մնան նախկին իշխանությունները, ովքեր կհրավիրվեն իր կողմից բանավեճի, բայց չեն գնա բանավեճի, դա երազանք է ցանկացած քաղաքական գործչի համար, այսինքն ի սկզբանե այս դասավորությամբ է տարվել ամեն բան»։ Մարուքյանի խոսքով՝ երկրորդ հանգամանքը երկու կողմերի ռեսուրսներն են։ «Նախկին իշխանության ռեսուրսները այսօր որևէ մեկը չունի, և նախկին իշխանության ռեսուրսներին համադրելի է գործող իշխանության ռեսուրսը՝ որպես իշխանության, և հետևաբար նաև ռեսուրսների իմաստով շատ դժվար է լինել այդ դաշտում, հավասար խոսքը տեղ հասցնել, որովհետև նրանք ունեն հեռուստաընկերություններ, բազմաթիվ բազմահազար լսարան ունեցող կայքեր, մեծ գումարներ, մեծ ռեսուրսներ՝ մարդկային և ֆինանսական, և, հետևաբար, ակնհայտ է, որ իրենց տեխնոլոգիաները, կազմակերպչական ներուժը և փողը դեր են խաղալու, և այդ դերը խաղացել են»։ Նա ասել է, որ Փաշինյանը իր հռետորաբանությամբ նախկին իշխանության ներկայացուցիչներին դարձրել է իր օպոնենտը։ «Որովհետև իր խոսքը ուղղում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին՝ փորձելով փակել դաշտը այդքանով, որ ժողովուրդը մտածի՝ դե Սերժն է, Ռոբերտն է, մեկ էլ Նիկոլն է։ Ինչքան էլ սխալ է արել, դե հիմա Նիկոլն է էլի, այսինքն՝  այս իմաստով ամեն ինչ արվեց և արվում է դեռ, որ բոլորը դուրս մնան այս պրոցեսից , ուշադրություն չլինի մյուս ուժերի նկատմամբ, և իրենք հաղթանակ տոնեն կրկին ու ասեն՝ նորից հեղափոխություն արինք, նորից մերժեցինք անցյալը և այլն»։ Մարուքյանը անդրադարձավ նաև Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում մուրճ ցուցադրելու հանգամանքին։ «Մուրճ ճոճելը նախնադարյան ինչ-որ մոտեցումներ են դրանք և խայտառակություն է հիմա մուրճ ճոճելով փորձել ինչ-որ բան ասել։ Նախ բռնության քարոզ է միանշանակ, և երկրորդը՝ ցույց է տալիս նաև մտածողություն, որ մենք մեր խնդիրները մուրճով ենք ուզում լուծենք, չկա փափուկ ուժի հնարավորություն, չկա օրենքը, այսինքն՝ քարեդարյա արշավ է դա։ Նա կարծում է, որ իր հիմնական էլեկտորատին դա դուր է գալիս, ես Երևանում մարդիկ գիտեմ, որ իր ընտրողներն են, վերջին դեպքերից հետո ամաչում են ասեն, որ ընտրում ենք իրեն»։
18:13 - 17 հունիսի, 2021
Էդմոն Մարուքյանը կարևորեց ազգային համաձայնության և միասնության կառավարության ձևավորումը |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը կարևորեց ազգային համաձայնության և միասնության կառավարության ձևավորումը |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ներկայումս Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ամբողջական ժողովրդի աջակցությունը ունեցող ուժ, և որևէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ: Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ էլէկտորալ իրավիճակի ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրություններում: «Ինչպես ասում է «Լուսավոր Հայաստան»-ը՝ պետք է հաղթի ժողովուրդը: Դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորը իրենց փոքր, մանր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալ կառավարությանը աջակցություն ցուցաբերել՝  յուրաքանչյուրը իր ներդրումը ունենալով: Միայն այդ պարագայում երկիրը կարող է դուրս գալ այս վիճակից»,- ասաց Մարուքյանը:   Մարուքյանի խոսքով`«Լուսավոր Հայաստան»-ը իրեն տեսնում է այդ համերաշխությունը բերողի առաքելություն իրականացնողի դերում:
11:57 - 17 հունիսի, 2021
Ովքեր կասեն, որ կարող են ընտրություններից հետո պատերազմ սկսել, կա՛մ արկածախնդիր պետք է լինեն, կա՛մ ստախոս․ Էդմոն Մարուքյան

Ովքեր կասեն, որ կարող են ընտրություններից հետո պատերազմ սկսել, կա՛մ արկածախնդիր պետք է լինեն, կա՛մ ստախոս․ Էդմոն Մարուքյան

Ընտրություններից հետո, որը մեր ներկայացրած օրակարգը կյանքի կոչվի, ապա ռազմագերիների խնդիրը շատ արագ կարող է լուծվել։ Այդ խնդիրը կարող է լուծվել, եթե երկրի ներսում  մենք մեր խնդիրները լուծենք և արտաքին  ճակատում ուժեղանանք։ Եվ ոչ մի պարագայում ռազմագերիների վերադարձը մեր ներքաղաքական կյանքում չշահարկվի, սա շատ կարևոր է։ Երևի ամեն ինչ կարելի է շահարկել, բայց ոչ մարդուն գերությունից ազատելը չպետք է  շահարկվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։   Անդրադառնալով սահմանագծման աշխատանքներին կուսակցության ղեկավարը նշեց․ «Սահմանազատման խնդիրը վաղը թե ուշ պետք է իրագործվի, սակայն ես մի անգամ ասել եմ, նորից կրկնեմ չի կարելի սահմանզատման խնդիր քննարկել այս իրավիճակում, երբ ինքնաձիգը դրել են գլխիդ ու ասում են արի սահմաններ գծենք։ Ինչ է արել Ադրբեջանը, մտել է ՀՀ տարածք, մեր սուվերեն տարածք ու ասում է դուրս չեմ գալիս մինչև այս թութղը չստորագրես, այդ թղթի ստորգրման արդյունքում էլ մենք պարտավորություն ենք ստանձնում, որ հանձնաժողով ստեղծենք, որով պարտավորվում ենք այդ հանձնաժողովի որոշումները կատարել։ Հանձնաժողովը ի՞նչ է որոշելու, որևէ մեկը չգիտի և այս իմաստով մեզ պարտադրում են մի բան, ինքնաձիգը մեր գլխին դրած։ Այո՛ սահմանները պետք է գծվեն, հստակեցվեն, բայց չի կարելի  դա անել ռազմական ճանապարհով։ Սահմանների գծումը քաղաքացիական գերատեսչությունների գործն է։ Դա չի արվում ինքնաձիգերով իրար վրա կրակելով։ Այս իմաստով է, որ Ադրբեջանի արարքը որևէ ձևով  չի ընկալվում  միջազգային հանրության կողմից, որովհետև կա ընկալում, որ դուք սահմանները չեք ճշգրտել, ճշգրտեք, բայց մենք ասում ենք՝ մենք կճշգրտենք, բայց այս պայմաններում չէ, երբ ռազմագերիներին չեն վերադարձնում, երբ մեր տարածքում են։ Այս պայմաններում չի կարող հայանպաստ պահմաներում մեր սահմանները գծվեն։ Ահա սրա հայմար էինք ասում, որ ադրբեջանական զորքերը պետք է ետ քաշվեն և դրանից հետո սկսենք քննարկել։ Եվ քննարկեն քաղաքացիական գերատեսչությունները։ Երկու փուլ կա, առաջին փուլում մարդիկ հավաքվում են ինչ- որ տեղ ու սկսում են քարտեզներով նայել, այս հատվածը այս երկրի համար է կենսական, թող մնա իրեն։ Այսինքն սկզբից քարտեզներով է արվում, հետո գնում են տեղում սկսում են գործընթացը,ֆիքսում են, թե որն է սահմանը։  Այս իմաստով մենք դեռ ոչինչ չունենք արած, թուղթ չի ստորագրվել, ինչը շատ լավ է, հանձնաժողով չի ստեղծվել , ինչը նորից շատ լավ է։ Այս պայմաններում այդ գործընթացը հայանպաստ չի լինի»։ Խոսելով ՀԱՊԿ-ի կողմից ակնկալվող գործողությունների մասին Մարուքյանը շեշտեց, որ Հայաստանւոմ ոչ բոլոր ուժերն են, որ հույսը դրել են ՀԱՊԿ-ի վրա, սակայն  ՀԱՊԿ-ը այն կազմակերպությունն է, որի անդամն ենք, հետևաբար առաջինը պետք էր  դիմել այն կազմակերպությանը, որի անդամն ենք։ Դրանից հետո  սկսվում է գործընթաց, կամ չի սկսվում։  «Արտաքին քաղաքական մեր դաշտը, հարաբերությունները շատ խառնված են իրար, քաոսային վիճակ է, ինչպես երկրի  ներսում է քաոս առաջացվել վերջին տարիներին, այնպես էլ Հայաստանի արտաքին հարաբերություններում է քաոտիկ վիճակ և այն պետք է կարգի բերել։ Այն, որ մենք ունենք ստորագրած բազմաթիվ փաստաթղթեր ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ, դրանք բոլորը պետք է քննարկենք, տեսնենք, որ մասն է գործում, որը ոչ և ինչու չեն գործում։   Այս իմաստով պետք է աշխատել նաև արևմուտքի երկրների հետ, երբ իրենք ասում են՝ «մենք շատ հիասթափված ենք, մենք խորապես մտահոգված» ենք, մենք էլ ասում ենք՝ սանկցիաներ կիրառեք, ցույց տվեք ձեր մտահոգությունը, հիասթափությունը, հաստատ դա օգուտ կտա»,- ասաց Մարուքյանը։ Մարուքյանը նշեց, որ որևէ քաղաքական ուժ Հայաստանում չի ասում, որ կարող է չեղարկել նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը։ Մարուքյանը շեշտեց, որ բոլորը հասկանում են, որ այդ փաստաթղթի չեղարկումը նոր պատերազմն է։ Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցյալ ունենար, ապա Սյունիքի մարզի այս խուժումը կարող էր վերածվել պատերազմի, բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով։ «Բոլոր նրանք, ովքեր կասեն, որ իրենք կարող են ընտրություններից հետո գալ և պատերազմի միջոցով նրանց հանել այդտեղից կամ պատերազմ սկսել, բնականաբար կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ ստախոս։ Պետք  է հաշվի առնել երկրի հնարավորությունները, իսկ մենք նոր ենք դուրս եկել իրապես կործանարար մի պատերազմից։ Նոյեմբերի 9-ի փասթաթուղթը իրականացված է հայկական կողմից,  թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո, այն իրագործված չէ Ադրբեջանի կողմից, հետևաբար Ադրբեջանը պարտավոր է կատարել , ոչ թե մեզանից ուզի ականապատման քարտեզ, ինչ-որ ճանապարհ, այլ պետք է փաստաթղթի համապատասխան կետը կատարվի, իսկ այդ կետը ինչ է ասում՝ պետք է ռազմագերիները փոխանակվում են, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, բայց դա նշանակում է, որ մեզ մոտ եղած բոլոր գերիները պետք է փոխանակվեն իրենց մոտ եղած բոլոր գերիների հետ։ Եթե փոխանակումից հետո էլի մարդ է գերի ընկնում, նորից պետք է փոխանակվի»,- եզրափակեց Մարուքյանը։
12:20 - 14 հունիսի, 2021
Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները,․ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ Էդմոն Մարուքյան

Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները,․ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ Էդմոն Մարուքյան

«Հայոց պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ թագավորության մեջ իշխանական տները, իշխանները մեկը մյուսի դեմ պայքարել, կռիվ են տվել, դրա արդյունքում անկում է ապրել թագավորությունը։ Հիմա թագավորություն չի, հանրապետություն է, հիմա էլ իշխանական տներ չեն, կուսակցություններ են, իշխաններ չեն, նախկին նախագահներ ու գործող վարչապետ խմբեր են։ Նույն բանն է, այս ձեւով է քանդվել երկիրը»,– այս մասին Էջմիածնում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էմոն Մարուքյանը՝ ընդգծելով, թե ինչ կարեւոր որոշման առաջ է Հայաստանի Հանրապետությունը։«Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները, ցույցերը, անհնազանդության ակցիաները, գժտությունը, անհանդուրժողականությունն ու ատելությունը»,-ասաց Մարուքյանը։ Ըստ նրա՝ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մայիսի 12-ից մի կողմ դրեց բոլոր տարաձայնությունները եւ ասաց՝ կանգնում ենք արտաքին դիվանագիտական ճակատն ամրացնելու, որպեսզի ադրբեջանական զորքերը բանակցությունների միջոցով երկրից հանենք։ Կեսից այդ պրոցեսն ի՞նչ եղավ․ ԱԳ նախարը հրաժարական տվեց, մնացինք առանց բանակցողների։ Ձեր ամեն մի ձայնից, ամեն մի քվեից է կախված մեր, մեր երեխաների վաղվա օրը, եւ ահա, մենք շանս ունենք լինել ավելի համախմբված կամ ավելի պառակտված լինելու, ատելության ջրաղացին ջուր լցնելու, որն անթույլատրելի է»,- նշեց կուսակցության առաջնորդը՝ հավելելով, որ այսօր այլ առաքելություն, քան երկրին համերաշխություն բերելը, քան բոլորին համախմբելն է, իրենց կուսակցությունը չունի․ «Մենք ոչ մի ամբիացիա չունենք․ ամեն բան հիմա մի կողմ դրված է, քանի որ այն պայմանները, որում մենք ենք ապրում, իրապես աննորմալ են, ոչ մի նորմալ վիճակում թշնամիները չեն կարող մտնել մեր սուվերեն տարածք եւ դուրս չգալ»։  
18:40 - 13 հունիսի, 2021
Առանց համախմբման ռեսուրսները ծախսվելու են իրար ոչնչացնելու համար, մեր ամենակարևոր ուղերձը համախմբումն է․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Առանց համախմբման ռեսուրսները ծախսվելու են իրար ոչնչացնելու համար, մեր ամենակարևոր ուղերձը համախմբումն է․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Ամենակարևոր ուղերձը պիտի համախմբումը լինի, բոլորը ունեն լավ ծրագրեր, բայց առանց համախմբման ոչ մի կարևոր ծրագիր կյանքի չի կոչվելու․ որովհետև ներուժ չի լինելու։ Այս մասին Գյումրիում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։«Ամբողջ ռեսուրսը ծախսվելու է իրար ոչնչացնելու վրա, ինչպես որ մինչև այսօր եղել է։ Եվ դրա համար սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ ԼՀԿ-ն առաջարկում է հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր վերցրեց թիվ 9 քվեաթերթիկը և քվեարկեք հանուն համերաշխության, քվեարկեք հանուն միասնության, քվեարկեք հանուն մեր բոլորի համախմբման, բոլորի ռեսուրսները մեկտեղ հանուն մեր պետության օգտագործման։ Սա է մեր օրակարգը, այս օրակարգով ենք այստեղ»,- ասաց նա։Էդմոն Մարուքյանի խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է իրացնի իր սահմանադրական իրավունքն իր քվեով երկրի կառավարմանը մասնակցելու ձևով։ Ըստ նրա՝ ընտրությանը մասնակցելը նաև պարտականություն է։«Ձեր իրավունքից օգտվեք, որ վաղը չէ մյուս օրը չասեք դժգոհ ենք այս մեկերից, այն մեկերից։ Կատարեք ընտրություն, պատասխանատու կերպով մոտեցեք այդ մեկ ձայնին»,- ասաց նա։
20:14 - 12 հունիսի, 2021
Անի Սամսոնյանը նշեց 3 պնդում, որոնք որոշ շրջանակներ տարածում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին

Անի Սամսոնյանը նշեց 3 պնդում, որոնք որոշ շրջանակներ տարածում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին

Մեզ հասնում են տեղեկություններ, որ կան քաղաքական ուժեր, մարդիկ, որ հատուկ շրջում են, մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են երեք սուտ ԼՀԿ-ի մասին։ Այս մասին քարոզարշավը մեկնարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անի Սամսոնյանը։ «Սուտ համար 1․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտան, որովհետև ընտրական շեմը չի հաղթահարելու, սուտ համար 2․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտաք, որովհետև ԼՀԿ-ն օգնելու է ներկա իշխանության վերարտադրմանը, սուտ համար 3․ այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են՝ ԼՀԿ-ն նպաստելու է նախկինների վերադարձին»,- նշեց նա։ Սամսոնյանի խոսքով՝ այս երեք սուտը փաստում են այն, որ ԼՀԿ համերաշխության և միասնության օրակարգը արդեն հասանելի է դառնում բոլորին, և, ըստ նրա, դրական տրամադրվածություն կա ԼՀԿ-ի նկատմամբ, ինչը սպառնալիք է ստեղծում մյուս ուժերի համար, որ միմյանց հայհոյում են՝ հակառակ դեպքում այդ մարդիկ ռեսուրս չէին խնայի՝ ԼՀԿ-ին սևացնելու համար։ «Երկրորդ ազակը այն մասին, որ մենք արդեն մրցակից ենք որոշ ուժերի համար, այն է, որ մարդիկ չեն ալարում, բարձրանում մեծ ավտոճանապարհներին բարձր կախած մեր պաստառները դիտավորյալ վնասում են»,- ասաց նա՝ հավելելով, որ չեն պարզել, թե ով է դա արել։ Սամսոնյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց, որ վերոնշյալ պնդումները սուտ են։
13:11 - 12 հունիսի, 2021
Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

tert.am: «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 31-ից հունիսի 5-ին անցկացված հարցումների արդյունքներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընթացիկ վարկանիշները, արտահերթ ընտրությունների, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության կարծիքը:«Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 22,4 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 20,6 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 4,2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,9 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 2,1 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության օգտին և այլն։
20:17 - 05 հունիսի, 2021
Ուզում ենք Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը զարգացնել և օգտագործել հանուն ՀՀ-ի․ Տարոն Սիմոնյան

Ուզում ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը զարգացնել և օգտագործել հանուն ՀՀ-ի․ Տարոն Սիմոնյան

Մեր ամբողջ գաղափարախոսությունը, նպատակը կարելի է նեղացնել և հանգեցնել մեկ կարեւորագույն կետի, որ մենք ուզում ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը նախ զարգացնենք և երկրորդը՝ դա օգտագործենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս մասին Շիրակի մարզում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը։ «Ինչպե՞ս է դա հնարավոր։ Դա հնարավոր է ընդհանրապես քաղաքական համակարգը առողջացնելու միջոցով, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ոչ թե հուզական դաշտով, ոչ թե ռացիոնալիզմից հեռու գտնվող դաշտով սկսեն մարդկանց նյարդերի վրա ազդել, չար ու բարի խաղալ, այլ մարդկանց կյանքը կազմակերպեն և կառավարեն այնպես, որ մարդիկ անգամ չզգան, թե ովքեր են իրենց կառավարում»։ Նա ասաց, որ «Լուսավոր Հայաստան»-ը անընդհատ խոսում է լուսավորչականության մասին, որովհետև լուսավորչականությունը ոչ այլ ինչ է, քան կրթություն ու գիտելիք։ «Մարդուն տաս կրթություն, գիտելիք և խնդրես նրան այդ գիտելիքն օգտագործել հանուն իր ընտանիքի, հանուն իր ըկերության և հանուն իր հայրենիքի, և, եթե հնարավոր է, հանուն մարդկության։ Լուսավորչականությունը նշանակում է հասուն հասարակություն, երբ հասարակությունը գիտի՝ ինչ է ուզում իր կառավարիչներից, պահանջ է ներկայացնում նրանց, ասում է՝ ես քեզ տալիս եմ իշխանություն, և իմ գրպանից էլ հարկ եմ վճարում, որ դու աշխատավարձ ստանաս, որ իմ կյանքը լավը դարձնես»։ Սիմոնյանի խոսքով՝ քաղաքականությունը մարդու կյանքը ավելի լավը դարձնելու արվեստ է։ «Եթե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ամեն անգամ պրակտիկայում ավելի վատն են դարձնում մարդու կյանքը, ուրեմն նրանք լավ կառավարիչներ չեն, ուրեմն այդ արվեստին լավ չեն տիրապետում։ Եթե լուսավորչականության միջոցով մենք կարողանում ենք հասունացնել հասարակությանը, քաղաքական մակարդակը, յուրաքանչյուր քաղաքացու մոտ ավելի բարձր մակարդակի ենք բերում, ես վստահեցնում եմ, որ  հինգ, տասը տարի հետո մենք մեզ նախանձելու ենք, որովհետև մեր ազգի տաղանդը ուղորդելու ենք ճիշտ ճանապարհով, իսկ այսօր մեր ազգի տաղանդը օգտագործում են այլ ազգեր»։ Մեր մարզերից մարդիկ գնում են այլ երկրներ մասնակցում են այդ երկրների տնտեսության, քաղաքական կյանքի զարգացմանը և այդ երկրները ծաղկում են, ինչու մենք չենք կարողանում օգտագործել մեր պոտենցիալը, որովհետև մենք վախենում ենք  քաղաքականապես չափահաս դառնալ, որովհետև   քաղաքականապես չափահաս դառնալ նշանակում է որոշում ընդունել և պատասխանատվություն կրել այդ որոշման համար։ Մենք սովորաբար գործողություն ենք անում և ասում ենք՝ մենք մեղավոր չենք, պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ»։ Նա ասաց նաև, որ տեսության մեջ երկու դեպք կա, երբ մարդը պատասխանատու է լինում կամ մեղավոր չի լինում։ «Դա տիեզերական իրավունքում է՝ արբանյակների հետ կապված հարցերում է, և առավել վտանգի աղբյուրում ՝ մեքենա է, շուն է և այլն։ Եթե դուք ձեր մեքենան տալիս եք ձեր բարեկամին, նա գնում է ու դրանով վնասում մեկ այլ անձի, դուք պատասխանատուն եք, որ ձեր մեքենան տվել եք այդ մարդուն,  նույնը, եթե տիեզերքում տիեզերագնացը մեկ այլ արբանյակի վնաս է տալիս, մեղավորը տիեզերագնացը չէ, այլ այն պետությունը, որն ուղարկել է նրան տիեզերք։ Հիմա, եթե մեզանում քաղաքական գործիչները պատասխանատու են,  բայց մեղավոր չեն, ուրեմն նրանք կամ տիեզերագնաց են, կամ առավել վտանգի աղբյուր։ Դրա համար, երբ քաղաքական չափահասությունից ենք խոսում, նշանակում է  որոշում և այդ որոշման հետևանք, լավը կլինի այդ որոշման հետևանքը քաղաքական զարգացում կապրենք, տնտեսությունը կզարգանա, շնորհակալ կլինենք , վատը կլինի պետք է ասենք՝ հարգելիս, լավ չկարողացար կառավարես, հաջողություն, մյուսը թող գա»։ Ըստ նրա՝ քաղաքական հասունությունը տանում է նրան, որ պետք է քաղաքական գործիչները անընդհատ փոխվեն, սա կարևոր գործ է։ «Եթե քաղաքական գործիչներին շատ ենք պահում իշխանության, նրանք դառնում են անարդյունավետ։ Այնպես որ մեր ամբողջ գաղափարախոսությունը երբ նեղացնենք, պետք է հանգենք սրան՝ հասունության, քաղաքական համակարգի առողջացման և մեր ներուժի լավագույնս օգտագործման»։ Լուսանկարը՝ «Լուսավոր Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից
17:06 - 04 հունիսի, 2021
Պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 20-ին Հայաստանում վերականգնենք ներքաղաքական համերաշխությունը․ Էդմոն Մարուքյան

Պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 20-ին Հայաստանում վերականգնենք ներքաղաքական համերաշխությունը․ Էդմոն Մարուքյան

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 20-ին Հայաստանում վերականգնենք ներքաղաքական, ներազգային համերաշխությունը։ Այս մասին Վանաձորում հայտարարել է «Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ես ունեմ մի ուղերձ, մեր կուսակցությունը ունի մեր ուղերձ, մեր ուղերձը  հետևյալն է․ ժողովուրդ, մեզ տվեք մանդատ, մեզ լիազորեք, որ մենք համախմբենք  ամբողջ քաղաքական դաշտը։ Ինչու՞ այս տեքստը և առաքելությունը չի կարող իրականացնել ուրիշ ուժ։ Որովհետև այն ուժերը, որոնք հիմա դերակատար են, մեկը մեկին թշնամի են, մեկը մեկին ոչնչացնելու համար ոչ մի ռեսուրս չեն խնայում, ոչ մի սկզբունք, ոչ մի արգելք, ոչ մի բարիեր, ոչ մի ռուբիկոն, ոչ մի բան չկա, իրար ոչնչացնելու համար ամեն ինչ դրված է։ Միայն մենք ենք, որ ասում ենք, որ մենք կարող ենք ձեր տված իշխանությունով այս անհաշտ ուժերին բերել մի դաշտ և իրար հետ այս երկիրը ոտքի կանգնեցնել։ Եթե այս ուժերից որևէ մեկը հաջողություն է ունենում, իմացեք, որ այսպես ասած ներհայաստանյան պատերազմները չեն դադարելու, իսկ դա ճոխություն է մեր երկրի համար»։  Մարուքյանը հավելել է, որ «Լուսավոր Հայաստանը ընտրություններին մանսակցում է համերաշխության և մյուսներին այլըտրանք լինելու օրակարգով։ «Այս քարոզարշավը նրա մասին չի, որ, օրինակ, խոսենք, ասֆալտ փռելուց։ Ֆունդամենտալ հարցը  անվտանգության խնդիրն է, մեր բանակը վերականգնելու հարցն է, բայց մինչև չունենանք այն համերաշխությունը, ինչի մասին խոսում եմ, ոչ կարող ենք բանակը վերականգնել, ոչ տնտեսությունը, հազարավոր փախստականների խնդիրը լուծել, արտաքին ճակատում հանդես գալ»։
14:43 - 04 հունիսի, 2021