Գյումրիում տեղաշարժման թերթիկ պահանջած երկու ոստիկանի են դանակահարել 

 |armenpress.am|
19:47 - 14 ապրիլի, 2020

Գյումրիում տեղաշարժման թերթիկ պահանջած երկու ոստիկանի են դանակահարել |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում ծառայություն կատարելու ժամանակ ապրիլի 14-ին վիրավորվել է երկու ոստիկան: Անկախության հրապարակում ոստիկանության ծառայողները փորձել են պարզել քաղաքացիների ինքնությունը: Կագնեցրել են մեքենան և խնդրել ցույց տալ արտակարգ դրության համար նախատեսված տեղաշարժի թերթիկը, սակայն նրանք վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և ոստիկանության մեկ ծառայողի։ 

Ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության «Կումայրի» բաժնից, կատարվում է քննություն:

«Գյումրի» ԲԿ-ից տեղեկացրին, որ ոստիկաններն այս պահին հետազոտվում են: Նրանցից մեկի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածք, մյուսն ունի ձախ ազդրի կտրած-ծակած վերք։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել