Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․04․20 (թարմացվող)
23:58 - 28 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․04․20 (թարմացվող)

22։50- Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեպքերը շարունակում են աճել կայծակնային արագությամբ: Միայն վերջին 1 օրում ՌԴ-ում կորոնավիրուսի 6.411 դեպք է հաստատվել եւ այժմ ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 93.560: Այս ցուցանիշներով Ռուսաստանն առաջ է անցել ոչ միայն Չինաստանից, այլեւ Իրանից՝ հիվանդների թվով հայտնվելով կորոնավիրուսային հիվանդության 8-րդ սանդղակում աշխարհում: Միայն ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3075-ով: |armtimes.com|


22։08- Թուրքիայի կառավարությունը մտադիր է բացել տնտեսությունը մայիսի վերջին`կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի ռիսկը նվազագույնի հասցնելուց հետո։ |reuters.com||news.am|


19։46- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարացրել է երկրում մտցված սահմանափակումների ռեժիմը մինչև մայիսի 11-ը։


19։40- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր որոշում է կայացրել, որ չի վերադառնա աշխատանքի մայիսի 4-ից, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ։ [Պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյեր]


19։27- Բանակային ստորաբաժանումները ներգրավված են երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Անձնակազմը բաղկացած է մինչև 80 հազար զինվորականից: Զինված ուժերը ախտահանում են փողոցներն ու բնակավայրերի հրապարակները, ինչպես նաև քաղաքներից մուտքի և ելքի ժամանակ ստուգում են ավտոմեքենաները: [Իրանի ցամաքային զորքերի հրամանատարություն] |aysor.am|


18։38- Չինաստանի Ուհան քաղաքում զբոսաշրջիկները կարող են տեսարժան վայրեր այցելել։ Քաղաքում, որն ամենից շատ է տուժել կորոնավիրուսի բռնկումից, ապրիլի 29-ից կբացվի գլխավոր տեսարժան վայրը՝ Դեղին կռունկի աշտարակը: |news.am|


18։23- Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք: Այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է վարակման 1717 դեպք: Վարակվածներից 1221-ը բուժվել է, 22-ը` մահացել, 474-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: [Ադրբեջանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբ] |tert.am|


18։19- ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռոսպոտրեբնադզոր»-ին և փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային հանձնարարել է մինչև ապրիլի 29-ը պատրաստել կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների վերացման կամ մեղմացման նախագիծ:  

Բացի այդ, մինչև ապրիլի 30-ը առողջապահության նախարարությունը և «Ռոսպոտրեբնադզորը» պետք է ներկայացնեն COVID-19-ով պայմանավորված ռիսկայի գոտում գտնվող տարածաշրջանների ֆոնդի ծավալների ավելացման հաշվարկները: |РиаНовости||24news.am|


18։12- Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են առհասարակ չկայանալ, եթե կորոնավիրուսի դեմ հակամիջոց չգտնվի մինչև մյուս տարի: Խաղերը երկրորդ անգամ չեն հետաձգվի, այլ պարզապես կչեղարկվեն: [Խաղերի կազմկոմիտե] |armenpress.am|


17։06- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 083 հազար 464: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 212 հազարը: Ապաքինվել է 934 հազար 150 մարդ:
Չինաստանն առանձնանում է 82 հազար 836 ընդհանուր, 6 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: |armenpress.am|


16։39- Ավստրալիայի իշխանությունները որոշել են բացել լողափերը: Սահմանվել է կոնկրետ ժամանակահատված՝ 7-17:00: Սիդնեյի ամենահայտնի ափերից մեկը՝ Բոնդի-բիչը, կրկին բացվել է սերֆինգի սիրահարների ու պարզապես լողալ ցանկացողների համար: Աշխատակիցներն իրականացնում են այցելուների հաշվարկ, որպեսզի կարողանան ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորություն: Արդեն այցելուներ են գրանցվել։ |euronews.com||armenpress.am|


16։30- Ղազախստանի Ալմաթի քաղաքում կորոնավիրուսի հետևանքով դադարեցվել է ծննդատան աշխատանքը: Ծննդատուն №2-ը պացիենտներ չի ընդունում: Ծննդատանը գրանցվել է կորոնավիրուսով վարակի դեպք: Աղբյուրը հղի կին է, որը շփում է ունեցել մի քաղաքացու հետ, ում մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Վարակակրի հետ շփման փաստը կինը թաքցրել է:
Ծննդատանն իրականացվել են բոլոր անհրաժեշտ ախտահանման աշխատանքները: |ria.ru||armenpress.am|


12։15-  Թաիլանդի կառավարությունը որոշում է ընդունել մինչև մայիսի 31-ը երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Այս որոշումը պայմանավորված է վարակի բռնկման երկրորդ ալիքից խուսափելու համար: Թաիլանդում վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 հազար 938: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի 7 նոր դեպք: |armenpress.am|

 

11։45- Երեկ կայացել է Ուկրաինայի ու Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը։ Զույցի ժամանակ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը քննարկել են կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով ստեղծված իրավիճակն ու եկել համաձայնության, որ համավարակի հետևանքների հաղթահարման և տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն։ |president.gov.ua|

 

11։38- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության զգալի թվով ներկայացուցիչներ առաջարկով էին հանդես եկել, որ կորոնավիրուսի համավարակի բռնկման պայմաններում կուսակցության անդամներին թույլատրվի քվեարկություններին մասնակցել հեռավար եղանակով։ Առաջարկն արվել էր այն ժամանակ, երբ և՛ դեմոկրատական մեծամասնություն ունեցող Ներկայացուցչիների պալատը, և՛ հանրապետական մեծամասնություն ունեցող Կոնգրեսը հայտարարել էին, որ նպատակ ունեն մայիսի 4-ից վերադառնալ աշխատանքի։ |nytimes.com|

 

10։53- Ապրիլի 27-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 95 մարդ։ 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․131 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 4651 մարդ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 33․791 հիվանդ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 112․261 հաստատված դեպք և մահվան 2․900 դեպք։ |ermenihaber.am|

 

10։31- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն դարձել է 3 միլիոն 65 հազար 176: Մահացածների թիվն անցել է 211 հազարը: Ապաքինվել է 922 հազար 862 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 010 հազար 507 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 56 հազար 803 է: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: |armenpress.am|

 

10։00- Վրաստանում կորոնավիուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների

Հաստատված դեպքեր- 511 (+15)
Առողջացածներ- 156
Մահացածներ- 6 |stopcov.ge|

 

09։53- Հոնգ Կոնգի իշխանությունների ներկայացուցիչ Քերրի Լամը հայտարարել է, որ մյուս երկուշաբթի օրվանից քաղծառայողները կսկսեն վերադառնալ աշխատանքի, և հանրային ծառայությունների համակարգը կվերսկսի իր աշխատանքը։ Իշխանությունները սկսել են հակահամաճարակաբանական միջոցառումների թուլացումն այն բանից հետո, երբ վերջին 4 օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել։ |edition.cnn.com|

 

09։45- Թուրքիան երեքշաբթի օրը կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումներ կտրամադրի ԱՄՆ-ին։ Մատակարարվելիք ապրանքների ցուցակը ներառում է 500 000 բժշկական դիմակ, 40 000 ձեռնոց, 2 000 լիտր ախտահանիչ հեղուկ, 400 N95 դիմակ և 500 դեմքի պաշտպանիչ վահան։ Ըստ թուրքական պաշտոնական տվյալների, համավարակի տարածումից ի վեր, Թուրքիան արդեն բժշկական օգնություն է ուղարկել աշխարհի 55 երկրների։ |edition.cnn.com|

 

09։29- ԱՀԿ-ն չունի լիազորություն կամ հնարավորություն՝ ստիպելու իրականացնել իր առաջարկները․ միայն պետությունների ցանկությունն է ընդունել դրանք կամ հրաժարվել։ ԱՀԿ-ն շարունակելու է տալ խորհուրդներ՝ հիմնված գիտական հետազոտությունների ու փաստերի վրա, որից հետո պետությունների իրավունքն ու ցանկությունն է հետևել դրանց կամ ոչ։ [ԱՀԿ Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանում Գեբրեյեսուս]

 

09։16- Երկուշաբթի օրը հրապարակվել են Նյու Յորք նահանգում կատարված հետազոտությունների տվյալները՝ ըստ որոնց նահանգի բնակիչների մոտ 15 տոկոսն ունի հակամարմիններ, ինչը նշանակում է, որ մոտ 2,9 միլիոն մարդ այս կամ այն ձևոևվ ախտահարվել է։ Այդ թիվը 10 անգամ պակասա է պաշտոնապես գրանցված դեպքերի թվից։ Թիվն ավելի բարձր է Նյու Յորք քաղաքում, որտեղ հակամարմիններ են հայտնաբերվել բնակիչների 24,7 տոկոսի մոտ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ քաղաքի մոտ 2,1 բնակիչ վարակվել է կորոնավիրուսով։ |nbcnewyork.com|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28.04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել