23:00- Կորոնավիրուսից մահացածների թիվը Ֆրանսիայում համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 23 293-ի, վերջին մեկ օրում այդ թիվն աճել է 437-ով:
Երկրում վարակի դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 3764-ով՝ հասնելով 128 339-ի: Համաճարակի բռնկման պահից ի վեր 45 513 մարդ դիմել է բուժօգնության, այնուհետև դուրս գրվել բուժհաստատությունից: |tert.am|
22:30- Աֆղանստանի իշխանությունները որոշում են կայացրել ազատ արձակել ավելի քան 12 հազար կալանավորի, որպեսզի կանխեն կորոնավիրուսային վարակի տարածումը:
Կառավարության բանտային գործերի վարչության պետ Ահմադ Ռաշիդ Թութահային նշել է, որ խոսքը 12 399 բանտարկյալի մասին է: Նրանց ազատ արձակելու գործընթացը կսկսվի մայիսի սկզբին: |aysor.am|
22:16- Բելառուսը կորոնավիրուսով վարակման դեպքերի առումով առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի հարևանների շրջանում:
Երկրում վարակի 11 289 դեպք է արձանագրվել: Երկրորդ տեղում Ուկրաինան է վարակման 9009 դեպքով, երրորդ տեղում՝ Մոլդովա (3408): Ղազախստանում վարակման 2780 դեպք է արձանագրվել, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Լիտվայում և Էստոնիայում՝ 1000-2000-ական, Վրաստանում և Ղրղզստանում՝ 1000-ից էլ քիչ: |tert.am|
21:45- Էրդողանը հայտարարել է, որ մայիսի 1-3-ը Թուրքիայի 31 նահանգում եռօրյա պարետային ժամ է սահմանվում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ: Ավելի վաղ երկրի 31 նահանգում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում և Անթալիայում պարետային ժամ էր սահմանվել ապրիլի 11-12-ը, 18-19-ը և 23-26-ը։ |armenpress.am|
21:05- Փարիզում վերսկսվել են Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքները, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ժամանակ: |The Guardian|
21:00- ՌԴ Բելգորոդի մարզում կորոնավիրուսային հիվանդությունից մահացած ուռուցքաբանի ընտանիքին կտրամադրվի 1 մլն ռուբլի օգնություն, գումարը կհատկացվի սոցիալական ապահովության հիմնադրամի միջոցներից։
Բելգորոդի մարզում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 269 դեպք։ ՌԴ-ում կորոնավիրուս է հաստատվել 87 հազար 147 հոգու մոտ, մահացել է 794 քաղաքացի, ապաքինվել է՝ 7346-ը։ |armenpress.am|
20:55- Իսրայելում ընթացիկ տարվա մայիսի 3-ից փոքր քոթեջներում, ինչպես նաև այն հյուրանոցներում, որոնք ունեն սենյակներ, որոնց մուտքերը առաջին հարկից են՝ կրկին կթույլատրվի հյուրեր ընդունել, այս մասին հայտնել են երկրի Զբոսաշրջության նախարարությունից: |armenpress.am|
18:50- Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով երկրում գործազրկության մակարդակը կարող է հասնել 7-8 տոկոսի: Իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի դեպքում գործազրկությունը կարող է հասնել անգամ 10 տոկոսի: Այդ դեպքում աշխատատեղի կորստի կարող են բախվել 6-9 միլիոն ռուսաստանցիներ: |azatutyun.am|
18:45- Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսի 33 նոր դեպք է հայտնաբերվել, մեկ մարդ մահացել է, ևս 23 հիվանդ՝ ապաքինվել: Այսպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 1678-ի, մահացածներինը` 22-ի:
Ադրբեջանն, ի դեպ, Հարավային Կովկասում կորոնավիրուսի թեստավորման առաջատարն է: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթներին այստեղ ավելի քան 120 հազար թեստ է իրականացվել: |azatutyun.am
18:30- Պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնի նորաձևության շաբաթը (LFW) թվային հարթակ կգործարկի, որը մինչև 2021-ի հունիսը հասանելի կլինի նաև նորաձևության սիրահարների համար։ Թվային հարթակ ստեղծելու որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով սոցիալական հեռավորության և ամբողջ աշխարհում ուղևորությունների սահմանափակումների ֆոնին։ |tert.am|
17։50- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 27-ի վիճակագրական տվյալները․
👉Վարակակիրների թիվն ավելացել է 991-ով
Ընդհանուր՝ 91.472
👉Մահացածների թիվն ավելացել է 96-ով
Ընդհանուր՝ 5.806
👉Ապաքինվածների թիվն ավելացել է 1.276-ով
Ընդհանուր՝ 70.933
[Իրանում ՀՀ դեպանություն]
17։24- Նոր Զելանդիայում երեքշաբթի օրվանից կսկսի խստագույն սահմանափակումների աստիճանական թուլացում, տնտեսական մի շարք գործունեություններ տեսակներ կվերսկսեն իրենց աշխատանքը, սակայն մարդկանց մեծամասնությունը դեռևս կմնա մեկուսացաման մեջ։ Այս պահի դրությամբ Նոր Զելանդիայում գրանցվել է վարակի մոտ 1 500 դեպք և 19 մահ։ |bbc.com|
16։16- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 6 հազար 198-ով՝ դառնալով 87 հազար 147: Ռուսաստանը վարակակիրների թվով շրջանցեց վարակի ծագման երկիր հանդիսացող Չինաստանին: |armenpress.am|
13։54- Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն` ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և դրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որը համարվում է վարակի բռնկման էպիկենտրոն, չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք: Ապրիլի 26-ին Հուբեյի և Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել վերջին 12 պացիենտները, որոնք բուժհաստատություններ էին տեղափոխվել կորոնավիրուսով վարակվածության պատճառով: |armenpress.am|
13։29- ՄԱԿ համակարգի հատուկ ինստիտուտները չունեն այլընտրանք բազմակողմանի ոլորտային համագործակցության հարցում։ Սա լիովին վերաբում է նաև ԱՀԿ-ին։ Կարծում ենք, որ այդ կազմակերպության հասցեին հնչեցված մեղադրանքները, նրա վրա ողջ պատասխանատվությունը բարդելու փորձերը հակակառուցողական են ու անարդար։ Մեր ու շատ պետությունների գնահատականներով՝ ճգնաժամի բոլոր փուլերում կազմակերպությունը գործել է պրոֆեսիոնալ, ժամանակին ձեռնարկել քայլեր և պետություններին տրամադրել տեղեկություններ ու համապատասխան առաջարկություններ: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |tass.ru|
12։44- Այս հիվանդությունն ամեն օր նոր տառապանքներ ու նոր կորուստներ է բերում ընտանիքներին ամբողջ երկրով մեկ։ Սա ամենամեծ փորձությունն է, որ Մեծ Բրիտանիան տեսել է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։ Որևէ կերպ չնվազեցնելով վտանգը՝ ես ուզում եմ ընդգծել, որ մենք ունենք առաջընթաց՝ ամեն օր ավելի քիչ թվով հոսպիտալացումներ, ավելի քիչ թվով հիվանդներ, և կարող ենք ասել, որ մենք այժմ անցնում ենք հիվանդության գագաթնակետը։ [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջին ելույթը՝ հիվանդանոցից դուրս գրվելու հետո] |manchestereveningnews.co.uk|
12։16- Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և մարտի կեսերից սկսած՝ ամենացածր թիվն է: Իտալիայում գրանցվել է մոտ 27 հազար մահ: Ապաքինվել է 65 հազար մարդ: Ավելի քան 106 հազար մարդ շարունակում է բուժվել: |armenpress.am|
11։57- Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Թոկաևը երկարացրել է կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 11-ը։ |rbc.ru|
11։45- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10-ով ու կազմել 496: Այստեղից 149-ն ապաքինվել է, 6-ը՝ մահացել: կարանտինի ռեժիմում է 4833, հատուկ հսկողության ներքո՝ 571 քաղաքացի: |aliq.ge|
11։22- Մայիսի կեսերին կորոնավիրուսի տարածումը Ռուսաստանի Դշանության տարածքում կկայունանա, իսկ հունիսին իրավիճակն արդեն կթեթևանա։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով]
11։17- Միլիարդատեր Բիլ Գեյթսն իր բարեգործական գործունեությունը կենտրոնացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա։ Նա ֆինանսավորում է յոթ ամենահեռանկարային համարվող պատվաստանյութերի ուսումնասիրությունները։ |fortune.com|
10։49- Ֆրանսիան պատրաստվում է մայիսի 11-ից սկսել սահմանափակումների ռեժիմի աստիճանական թուլացում։ Կառավարությունը նախագծերի մանրամասները կներկայացնի ապրիլի 27-ին Ազգային ժողովում, ինչից հետո այն պետք է դրվի քվեարկության։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ բնակչության միայն 43 տոկոսն է սատարում սահմանափակումների խիստ ռեժիմը, իսկ դա 8 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվանից։ |theguardian.com|
10։24- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել աշխարհի տնտեսությունը կրկին բացելու ուղիներին: Նախագահները համաձայնության են եկել ԱՀԿ-ում բարեփոխումների անհրաժեշտության հարցի շուրջ: |armenpress.am|
10:17- Ապրիլի 26-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 99 մարդ։ 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․357 նոր դեպք, ապաքինվել է 3.558 մարդ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 29․140 հիվանդ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 110․130 հաստատված դեպք և մահվան 2․805 դեպք։ |ermenihaber.am|
10:04- Կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով ավելի քան երեք շաբաթվա բացակայությունից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր վերադառնալու է աշխատանքի։ Առավոտյան Դաունինգ սթրիթում նրա գլխավորությամբ կանցնակցվի կառավարության նիստ, որտեղ կքննարկվեն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները։ |bbc.com|
09։47- Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են ԱՄՆ-ում՝ 15 հազ. 147 և Ռուսաստանում՝ 6 361։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 մլն 973 հազ. 132-ի, մահացածներինը՝ 206 հազ. 8-ի, բուժվածներինը՝ 873 հազ. 878-ի։ |armenpress.am|
09։40- Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի առնվազն 965 942 դեպք, ներառյալ՝ 54 883 մահացածներին։ Ըստ նույն աղբյուրի՝ կիրակի օրը գրանցվել է վարակի 26 732 նոր դեպք, 1 092 մարդ մահացել է։ |edition.cnn.com|
09։30- Գերմանիայում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի քանակն աճել է 1 018-ով՝դառնալով 155 193-ի։ Մահվան նոր 110 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահացել է 5 750 մարդ։ [Ռոբերտ Կոխի անվան Ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտ] |reuters.com|
09։27- Կորոնավիրուսի բուժման նպատակով սկսվել են ամենահեռանկարային համարվող դեղամիջոցներից մեկի՝ ռեմդեսիվիրի փորձարկումները, որոնց առաջին ադյունքները կարող են ի հայտ գալ արդեն 1–2 շաբաթվա ընթացքում, իսկ վերջնական արդյուnքները՝ ոչ շուտ, քան մայիսի կեսերին կամ վերջին: Փորձագիտական խմբի ղեկավար Անդրե Քալիլն ասել է, որ մոտակա շաբաթների ընթացքում իրենք պատրստվում են հետազոտություններ անել պարզելու համար՝ արդյոք ռեմդեսիվիրն աշխատում է։ |edition.cnn.com|
09։13- Այսօրվանից Վրաստանում կմեկնարկի արտակարգ դրության շրջանակներում երկրում սահմանված արգելքների վերացման առաջին փուլը: Վրաստանի ամբողջ տարածքում կթույլատրվի թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը: Կթույլատրվի տաքսիների երթևեկությունը, առցանց առևտուրը, ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը: |aliq.ge|
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․04․20
comment.count (0)