ՌԴ քննչական կոմիտեն հրաժարվել է փոխել Խաչատուրյան քույրերի նկատմամբ մեղադրանքը |lragir.am|
14:50 - 13 մայիսի, 2020

ՌԴ քննչական կոմիտեն հրաժարվել է փոխել Խաչատուրյան քույրերի նկատմամբ մեղադրանքը |lragir.am|

lragir.am: Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության մեջ մեղադրվ Խաչատուրյան քույրերի գործի լրացուցիչ քննությունըև հրաժարվել է այն որակավորել անհրաժեշտ պաշտպանության, որը պնդում էր գլխավոր դատախազությունը: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է աղջիկների փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: Լիպցերը հույս է հայտնել, որ դատախազությունը կշարունակի պահանջել, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանության պայմաններում:

Լիպցերը հույս է հայտնել, որ դատախազությունը կշարունակի պահանջել, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանության պայմաններում:

2019 թվականի վերջնին դատախազությունը ՔԿ է վերադարձրել Խաչատուրյան քույրերի գործի նյութերը, որում մեղադրական եզրակացություն կար ավագ և միջնեկ քույրերի նկատմամբ, ինչպես նաև հանձնարական՝ կրտսեր քրոջ նկատմամբ բժշկական բնույթի միջոցառումներ կիրառելու մասին:

Գլխավոր դատախազությունը կարծում է, որ քույրերի գործողությունները պետք է վերաորակավորվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն:

2018 թվականի հուլիսին 57-ամյա Միխաիլ Խաչատուրյանի սպանության կասկածանքով ձերբակալվել են 19, 18 և 17 տարեկան դուստրերը: Ըստ քրեական գործի՝ հանցանքի դրդապատճառ է հանդիսացել հոր կողմից երկար տարիներ շարունակվող նվաստացումները, որն աղջկա հանդեպ ֆիզիկական ու սեռական բռնություն է կիրառել: Դրանով հանդերձ, քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության կատարման հոդվածով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել