Խաչատուրյան քույրեր

ՌԴ-ում դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել |panarmenian.net|

ՌԴ-ում դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել |panarmenian.net|

panarmenian.net: 2018-ին Մոսկվայում դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել։ Փորձագետները սպանվածի մոտ սեռական հակվածության շեղում են արձանագրել՝ մանկապղծության տիպով, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված բռնության և խոշտանգման քրգործի շրջանակում կատարվել է 2 հոգեբուժական և 1 լեզվաբանական փորձաքննություն։ Արդյունքները հաստատել են, որ տղամարդը մանիպուլացիայի է ենթարկել շրջապատի անձանց սպառնալիքների և բռնության միջոցով, և որ նրա դուստրերը լիակատար նյութական և բարոյական կախվածության մեջ են եղել հորից։ Փորձաքննության շրջանակում հարցաքննվել են Խաչատուրյանի հարևանները, հարազատները, բուժհաստատության աշխատակիցները, որտեղ նա բուժվել է, նրա դուստրերի ընկերները, մոտակա խանութների աշխատակիցները, նաև ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը։ Պարզվել է, որ Միխայիլ Խաչատուրյանը ֆիզիկական և սեռական բռնություն է կիրառել։ Փորձագետները եկել են եզրակացության, որ Խաչատուրյանի դուստրերը մշտական սթրեսի մեջ են եղել, լիակատար կախվածություն են ունեցել հորից, հարազատները նրանց չեն սատարել և աղջիկները վախեցել են սեփական և քույրերի կյանքի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատուրյան քույրերին պաշտոնապես տուժած են ճանաչել նրանց հոր կողմից բռնության գործով։
16:24 - 04 սեպտեմբերի, 2021
Խաչատուրյան քույրերը խնդրում են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին իրենց գործով դիմել ՌԴ իշխանությանը |24news.am|

Խաչատուրյան քույրերը խնդրում են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին իրենց գործով դիմել ՌԴ իշխանությանը |24news.am|

24news.am: Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը ՄԱԿ-ի կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին խնդրել են դիմել Ռուսաստանի իշխանություններին քրեական գործի քննության շրջանակում նրանց կրկնակի տրավմայի չենթարկելու և դատավարական իրավունքները չխախտելու պահանջով: Ինչպես TAСС-ին հայտնել է Խաչատուրյան քույրերից կրտսերի փաստաբան Վալենտինա Ֆրոլովան, դրա համար հարկավոր է քույրերի գործերը քննել միայն միասնական տարբերակով և հաշվի առնել, որ նրանք գործել են ինքնապաշտպանության շրջանակում: «Քննչական մարմինները բաժանել են քույրերի քրեական գործը՝ Մարիա Խաչատուրյանի գործը առանձնացնելով առանձին վարույթում, ինչը բացասաբար է անդրադարձել մեղադրյալների իրավունքների վրա։ Չնայած այն հանգամանքին, որ երկու քրեական գործերի շրջանակներում էլ քննվում են նույն հանգամանքները, Քրիստինան և Անգելինան հնարավորություն չունեն մասնակցել Մարիայի գործին այնպես, ինչպես Մարիան հնարավորություն չունի մասնակցել Քրիստինայի և Անգելինայի գործին», - նշել է պաշտպանը։ Պաշտպանի փոխանցմամբ՝ սա հետագայում կհանգեցնի քույրերի կրկնակի տրավմայի ենթարկվելուն, քանի որ նրանք ստիպված կլինեն պատմել նույն տրավմատիկ իրադարձությունների մասին երկու քրեական գործերի քննության ժամանակ: Սրանից բացի, փաստաբանի խոսքով՝ Խաչատուրյան քույրերը դիմել են Սիմոնովիչին՝ պնդելով, որ իրենք գործել են ինքնապաշտպանությունից դրդված՝ պաշտպանելով իրենց ընտանեկան բռնությունից: Թեև քննությանը հաջողվել է ձեռք բերել բավականին հուսալի ապացույցներ ընտանիքում տևական և լուրջ բռնության առկայության մասին, որը սպառնալիք էր աղջիկների կյանքի և առողջության համար, նրանք հրաժարվել են դիտարկել ինքնապաշտպանության դրդապատճառը քույրերի գործողություններում. «Պատահական չէ, որ մենք դիմել ենք կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցողին, քանի որ այն, ինչ կատարվում է այսօր քույրերի հետ, բազմամյա բռնության և նրանց ժամանակին պաշտպանել թույլ տվող օրենքի բացակայությունն է»,- հավելել է փաստաբանը:
16:25 - 20 մայիսի, 2020
ՌԴ քննչական կոմիտեն հրաժարվել է փոխել Խաչատուրյան քույրերի նկատմամբ մեղադրանքը |lragir.am|

ՌԴ քննչական կոմիտեն հրաժարվել է փոխել Խաչատուրյան քույրերի նկատմամբ մեղադրանքը |lragir.am|

lragir.am: Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության մեջ մեղադրվ Խաչատուրյան քույրերի գործի լրացուցիչ քննությունըև հրաժարվել է այն որակավորել անհրաժեշտ պաշտպանության, որը պնդում էր գլխավոր դատախազությունը: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է աղջիկների փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: Լիպցերը հույս է հայտնել, որ դատախազությունը կշարունակի պահանջել, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանության պայմաններում: Լիպցերը հույս է հայտնել, որ դատախազությունը կշարունակի պահանջել, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանության պայմաններում: 2019 թվականի վերջնին դատախազությունը ՔԿ է վերադարձրել Խաչատուրյան քույրերի գործի նյութերը, որում մեղադրական եզրակացություն կար ավագ և միջնեկ քույրերի նկատմամբ, ինչպես նաև հանձնարական՝ կրտսեր քրոջ նկատմամբ բժշկական բնույթի միջոցառումներ կիրառելու մասին: Գլխավոր դատախազությունը կարծում է, որ քույրերի գործողությունները պետք է վերաորակավորվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն: 2018 թվականի հուլիսին 57-ամյա Միխաիլ Խաչատուրյանի սպանության կասկածանքով ձերբակալվել են 19, 18 և 17 տարեկան դուստրերը: Ըստ քրեական գործի՝ հանցանքի դրդապատճառ է հանդիսացել հոր կողմից երկար տարիներ շարունակվող նվաստացումները, որն աղջկա հանդեպ ֆիզիկական ու սեռական բռնություն է կիրառել: Դրանով հանդերձ, քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության կատարման հոդվածով:
14:50 - 13 մայիսի, 2020
Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը երկարաձգվել է. ՌԻԱ Նովոստի |factor.am|

Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը երկարաձգվել է. ՌԻԱ Նովոստի |factor.am|

factor.am: Իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է մինչև մայիսի կեսերը: Հենց այդ ժամանակ էլ Քննչական կոմիտեն կարող է ավարտել հետաքննությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերին։2019-ի դեկտեմբերին Քննչական կոմիտեից հայտնել են, որ Խաչատուրյան քույրերի գործի քննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբակային սպանության համար: Հունվարի վերջին քույրերի պաշտպանական կողմը նշել է, որ Գլխավոր դատախազությունը գործը վերադարձել է քննչական մարմնին՝ լրացուցիչ նախաքննություն անցկացնելու համար, քանի որ աղջիկների գործողություններում, ըստ Դատախազության, անհրաժեշտ պաշտպանության տարր է նկատվում։ «Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է մինչև մայիս: Մեզ մնում է ծանոթանալ նոր նյութերի հետ, որոնք հայտնվել են այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը գործը վերադարձրել է Քննչական կոմիտեին: Եթե քննչական մարմինը չհասցնի դա անել նշված ժամկետում, ապա այն կարող է կրկին երկարաձգվել»,- հայտարարել է Խաչատուրյան քույրերի պաշտպան Ալեքսեյ Լիպցերը: Շարունակությունը՝ factor.am-ում։
16:06 - 07 ապրիլի, 2020