Խաչատուրյան քույրերի գործով ՌԴ ՔԿ-ն նոր նյութեր կստուգի |shantnews.am|
10:54 - 16 նոյեմբերի, 2019

Խաչատուրյան քույրերի գործով ՌԴ ՔԿ-ն նոր նյութեր կստուգի |shantnews.am|

shantnews.am: Ստուգում անցկացնելու նպատակով Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի քրեական գործից առանձնացրել է նոր նյութեր՝ նրանց հոր` Միխայիլի հետ կապված: Ներկայացված նյութերը վերաբերում են Քրիստինա Խաչատուրյանին ինքնասպանության փորձի հասցնելուն և քույրերի առողջությանը լուրջ վնաս պատճառելուն: Այս մասին ТАСС-ին հաղորդել է նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Քննչական կոմիտեն Խաչատրյան քույրերի քրեական գործով նյութեր է առանձնացրել: Դրանց մեջ ներառվում են տեղեկություններ նրանց հոր վարքի մեջ հանցավորության նշանների առկայության վերաբերյալ, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ 2016 թվականին Քրիստինային ինքնասպանության փորձի հասցնելը և օրենսգրքի 111-րդ հոդվածով՝ աղջիկների առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ»,- ասել է պաշտպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել