Քննությունը հաստատել է՝ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել Խաչատուրյան քույրերին |news.am|
05:24 - 21 օգոստոսի, 2019

Քննությունը հաստատել է՝ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել Խաչատուրյան քույրերին |news.am|

news.am։ ՌԴ ՔԿ աշխատակիցները Խաչատուրյան քույրերի փաստաբաններին են հանձնել նրանց հոր դեմ քրեական գործ հարուցելու մերժման մասին վճիռը, որում ասվում է, որ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել աղջիկներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քույրերից մեկի պաշտպան Սերգեյ Պարշինին:

«ՌԴ Քննչական կոմիտեի հետաքննությունն ապացուցել է Խաչատուրյան քույրերի ցուցմունքի ճշմարտացիությունը: ՔԿ աշխատակիցները պաշտոնապես վճիռը հանձնել են փաստաբաններին, որում նշվում են աղջիկների նկատմամբ բարոյական եւ սեռական բռնության փաստերը: Իսկ մերժման պատճառը պարզ է. մեղադրյալը մահացած է:

Խաչատուրյան քույրերի պաշտպանները հույս ունեն, որ փաստերը կօգնեն ապացուցել, որ աղջիկները գործել են ինքնապաշտպանության անհրաժեշտության շրջանակում, եւ նրանց դեմ քրեական հետապնդումը կդադարեցվի»,- ասել է նա:

Նա հիշեցրել է, որ 2019թ. մայիսին Խաչատուրյան քույրերն իրենց հոր դեմ քրեական գործ հարուցելու մասին դիմում են գրել: Նախաքննական ստուգումն անցկացվել է ՌԴ ՔՕ 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ եւ սեռական բնույթի գործողությունների պարտադրանք):

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու տան մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի ու կրծքավանդակի բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։ Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք քույրերը անձնական թշնամանքի պատճառով, նրանց մեղադրանք է ներկայացվել։

Անցած տարվա սեպտեմբերին մայրաքաղաքի Բասմանյան դատարանը ազատ է արձակել երեք քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք անցկացրել էին երկու ամիս՝ բավարարելով նրանց խափանման միջոցը փոխելու քննչական մարմնի միջամտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել