pastinfo.am: Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ 59-ամյա Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Ոստիկանությունից հայտնեցին, որ Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք և նույն օրենսգրքի 310-րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։
comment.count (0)