Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի գույքի վրա արգելանք է դրվել. դատարանը բավարարել է Արմեն Ամիրյանի միջնորդությունը |armtimes.com|
13:40 - 26 հունիսի, 2020

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի գույքի վրա արգելանք է դրվել. դատարանը բավարարել է Արմեն Ամիրյանի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դաարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը եւ որոշել կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա:

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Հայցին կից Ամիրյանը նաեւ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց: Նշենք, որ դա սահմանված է Քաղաքացիական դատավության օրենսգրքի 128-րդ հոդվածով, համաձայն որի՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե այդպիսիք չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը: Այդպիսի միջոց է, օրինակ, պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը եւ այլն:

Տվյալ դեպքում հայցվոր Արմեն Ամիրյանը նշել է, որ պատասխանող Հովհաննես Գալստյանը հայցը ներկայացնելու օրվա դրությամբ և կանխատեսելիորեն ապագայում շարունակելու է իր վերաբերյալ զրպարտություն հանդիսացող տեղեկություններ տարածելը, վիրավորանքներ հնչեցնելը, քանի որ այդ մասին հայտարարել է՝ պատասխանելով իր էջում տեղ գտած մեկնաբանությանը: Նա, մասնավորապես, գրել է «Ղարիբյանը առնվազն ապահովագրեց ինքն իրեն նոր մեղադրանքներից և շանս ստացավ նվազեցնելու վիրավորանքի ռիտորիկան, որին ես շռայլորեն տուրք եմ տալիս իրենց մեղքը չընդունող չինովնիկների հանդեպ: Ես ընդունում եմ, որ դա էսթետիկ չէ, բայց արդարացի մտածում եմ, որ եթե պետական պաշտոնյան սնվում է իմ հարկերի հաշվին, այն բանի համար, որ հեշտացնի իմ կյանքը կինոյում ու փոխարենը անում է հակառակը, ուրեմն նրան կեղտի հետ շաղախելն էլ քիչ է»:

Հայցոր կողմի կարծիքով՝ առկա է հիմնավոր մտավախություն առ այն, որ պատասխանողը կօտարի իր գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, ինչը ներկայացվող հայցադիմումի հնարավոր բավարարման դեպքում կհանգեցնի դատական ակտի կատարման անհնարինությանը կամ կդժվարացնի դրա կատարումը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել