armeniasputnik.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր հավաքաված իր աջակիցներին հղած ուղերձում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ քաղաքական խրամատը չի լքելու։
«Այս երեք տարիների ընթացքում մենք կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ, մրցունակ թիմ։ Մենք պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար։ Ես քաղաքական խրամատը չեմ լքելու։ Ես խրամատ լքող չեմ»,–ասաց նա։
Սարգսյանի խոսքով` ինքն իր անցած կյանքով ապացուցել է ` կարող է հեշտությամբ պաշտոն զիջել, կարող է հանուն Հայաստանի ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց երբեք չի լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։ Սրանում, ըստ նրա, կարող են վստահ լինել։
«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, նպատակաուղղված և ազնիվ»,–ասաց Սարգսյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը։
Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում։
comment.count (0)