2020-21 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննության մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ են մուծել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել է բուհի ընդունելության մեկ քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնից։
«Մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված ավելորդ գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ Հայաստանբանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին: Ուստի տեղեկացնում ենք, որ բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված գումարները դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով և՛ ծննդյան վկայականը, և՛ անձնագիրը /կամ ID քարտը/: Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով:
Խնդիրերի դեպքում խնդրում ենք զանգահարել ԳԹԿ՝ 57 63 37, կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]»,- ասված է ԳԹԿ-ի հայտարարության մեջ:
comment.count (1)
Բարեվ Ձեզ չիմանալով վճարել եմ 4500 դրամ 1500ի փոխարեն հայոց պատմության եվ անգլերենի համար։