Քիչ առաջ վերադարձա առաջնագծից․ ամենուրեք ոգևորություն է, սխրանք, հերոսություն․ Արայիկ Հարությունյան
09:33 - 04 հոկտեմբերի, 2020

Քիչ առաջ վերադարձա առաջնագծից․ ամենուրեք ոգևորություն է, սխրանք, հերոսություն․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում  է: 

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել