armenpress.am: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
«Մենք հանդիպում ենք պահանջում Վաղարշակ Հարությունյանի հետ: Գա, հակիրճ մեր հարցերին պատասխանի, որպեսզի իմանանք, թե ինչ պետք է անենք»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Անհետ կորած զինծառայողների հարազատները հավելեցին, որ հանդիպում են ցանկանում նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
comment.count (0)