Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում. ցուցարարներն այս անգամ «Los Angeles Times»-ի դիմաց են |armenpress.am|
16:14 - 07 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում. ցուցարարներն այս անգամ «Los Angeles Times»-ի դիմաց են |armenpress.am|

armenpress.am: Հարյուրավոր հայեր և պարզապես Արցախի, Հայաստանի աջակցիներ հավաքվել են Լոս Անջելեսի Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի խմբագրության շենքի դիմաց՝ պահանջելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում:

Այս մասին տեղեկացնում է «CBS Los Angeles»-ը:

Լրատվամիջոցը մասնավորապես գրել է՝ հարյուրավոր հայամետ ցուցարարներ հոկտեմբերի 6-ի երեկոյան հավաքվել են Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի շենքի մոտ, ինչը ոստիկանությանը ստիպել է փակել հարակից փողոցները: Ցուցարարներն իրենց մեքենաները կայանել են մայրուղու արևելյան հատվածում և հավաքվել «Los Angeles Times»-ի շենքի դիմացի փողոցում:

Ցուցարարները հայտարարել են, որ իրենք խաղաղ բողոքի ակցիա են անցկացնում ՝ կոչ անելով «Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանման»: Ցուցարարներն ակցիան սկսել են տեղի ժամանակով մոտ 16:00-ին և շարունակել մինչև ուշ գիշերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել