news.am: Ճապոնիայի կառավարությունը մայիսի 3-ին բողոք է հայտնել ԱՄՆ կառավարությանը երկրի նախագահ Ջո Բայդենի այլատյացության մասին հայտարարության առիթով, տեղեկացրել է Jiji գործակալությունը։
ԱՄՆ-ում Ճապոնիայի դեսպանության հայտարարության համաձայն՝ «ցավոք, նրա մեկնաբանությունները հիմնված չէին Ճապոնիայի քաղաքականության ճիշտ ըմռնման վրա»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ հայտնել էր, որ ԱՄՆ դաշնակից Ճապոնիան տնտեսական դժվարություններ ունի այլատյացության պատճառոբվ այնպիսի երկրների կողքին, ինչպիսին են Չինաստանը եւ Ռուսաստանը։
Վաշինգտոնում միջոցների հավաքման նախընտրական միջոցառման ժամանակ, որը նշանավորել է Ասիացի ամերիկացիների, բնիկ հավայացիների եւ խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչների ժառանգության ամսվա սկիզբը, ելույթ ունենալով՝ Բայդենն ասել է, որ ԱՄՆ տնտեսությունն աճում է մասամբ այն պատճառով, որ «մենք ողջունում ենք ներգաղթյալներին»։
«Մտածեք այս մասին,- ասել է նա։- Ինչո՞ւ է Չինաստանն այդքան վատ զարգանում։ Ինչո՞ւ Ճապոնիան խնդիրներ ունի։ Ինչո՞ւ Ռուսաստանը։ Որովհետեւ նրանք այլատյացներ են։ Նրանք չեն ուզում ներգաղթյալներ»։
comment.count (0)