17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքն ավարտվեց ԱԺ-ի մոտ

 |armenpress.am|
22:18 - 11 նոյեմբերի, 2020

17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքն ավարտվեց ԱԺ-ի մոտ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրված հանրահավաքն ավարտվեց Ազգային ժողովի մոտ:

Ավելի վաղ  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավաքի մասնակիցներին կոչ էր արել տուն գնալ՝ նշելով, որ մինչև ժամը 24:00-ն կսպասեն ԱԺ խորհրդի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի խորհրդի նիստ գումարվի և արտահերթ նիստ հրավիրվի, իսկ եթե դա տեղի չունենա, հանդես կգան մամուլի ասուլիսով և կներկայացնեն հետագա անելիքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել