Կալիֆոռնիայում մեկնարկած Hye Hopes կրթական նախագիծը՝ Արցախի երեխաների համար |1lurer.am|
16:35 - 19 դեկտեմբերի, 2020

Կալիֆոռնիայում մեկնարկած Hye Hopes կրթական նախագիծը՝ Արցախի երեխաների համար |1lurer.am|

1lurer.am: Լոս Անջելեսում տեղի է ունեցել օնլայն դրամահավաք, որի հասույթը կուղղվի Hye Hopes նախագծի իրականացմանը։ Նախագծի նպատակն է աջակցել Արցախի երիտասարդների կրթությանը՝ տրամադրելով անհրաժեշտ սարքեր և ուսումնական պարագաներ՝ ուսումը լիարժեք կազմակերպելու համար։

Ծրագրով նախատեսվում է Արցախի և Հայաստանի երիտասարդներին հատկացնել նաև հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ՝ ներառյալ շարժական դասարան՝ կահավորված անհրաժեշտ տեխնիկայով։ Նախագծի հեղինակը Գլենդեյլի հանրային դպրոցների կրթական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանն է, որը համախմբել է ոլորտի մասնագետների՝ ԱՄՆ տարբեր նահանգներից։ Նախատեսվում է նախագծի առաջին փուլի մեկնարկը տալ 2021 թվականի հունվարին Գլենդեյլի քույր քաղաք Կապանում և Սյունիքի այլ քաղաքներում։

Ծրագրի հաջորդ փուլը կիրականացվի  Արցախում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել